Շաբաթ, 22 Հունիսի 2013 12:43
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 6.6 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել 26.1 տոկոսով
Արմինֆո. Հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 6.6%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 41.5 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է 26.1%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89.6 մլն.ԱՄՆ դոլար 411.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 95.3 ԱՄՆ դոլար 412.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5.7 մլն.EUR, 547.46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 12.5 մլն.EUR, 549.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 828.4 ռուբլի, 12.73 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 100.6 մլն.ռուբլի, 12.92 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 10-16-ը իրականացված գործարքների ծավալը կազմել է 2.450 մլն.դոլար, 413.04 դրամ/դոլար միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 14.840 մլն.դոլար ¥շաբաթվա աճը` 4.9%¤, 410.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է հունիսի հունիսի 19-ին` 7.3 մլն.դոլար: Միջբանկային շուկայում հունիսի 17-21 1-ը EUR-ով և RUR-ով գորարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի ապրիլի 1-ին կազմել է 1.446 տրլն.դրամ կամ 4 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 18%, իսկ միայն հունվար-ապրիլին` 2.8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.568 տրլն.դրամ կամ 3.8 մլրդ.դոլար, տարկան կտրվածքով աճելով 14.7%, իսկ հունվար-ապրիլին` 2.6%: