Ուրբաթ, 14 Հունիսի 2013 20:18
Արարատբանկը հայտարարել է 400 մլն դրամ ծավալի, 13 տոկոս եկամտաբերությամբ անվանական կուպոնային դրամային պարտատոմսերի հերթական թողարկմնա մասին
ԱրմԻնֆո. Արարատբանկը հայտարարել է 400 մլն դրամ ծավալի, 13 տոկոս եկամտաբերությամբ անվանական կուպոնային դրամային պարտատոմսերի հերթական թողարկմնա մասին` 3 տարի շրջանառության ժամկետով: Թողարկման շրջանակում կթողարկվի 40 հազար պարտատոմս` յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով: Կուպոնային վճարումները նախատեսված են եռամսյակը մեկ անգամ: Ինչպես հունիսի16-ին բաժնետերերի տարեկան ժողովում պարզաբանել է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, այդ պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը տեղի կունենա հուլիսի 1-19-ը: Ընդհանուր առմամբ, սա բանկի կորպորատիվ պարտատոմսերի վեցերորդ թողարկումն է. սակայն դրամային պարտատոմսերի շրջանում` հինգերորդը: Ներկա պահին լուծվում է NASDAQ OMX Armenia բորսայում բանկի պարտատոմսերի ցուցակման հարցը, ավելացրել է նա:
Ա.Օսիպյանը հաղորդել է, որ նախորդ` դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է հունիսի 11-ին: Այդ պարտատոմսերը մեծ պաահանջարկ են վայելել, քանի որ դրանց տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից 2 օր շուտ: Մասնակիցների թիվն անցել է 120-ից, որոնցից ընդամենը 4-ն էին իրավաբանական անձինք:
Հիշեցնենք, որ Արարատբանկը կորպորատիվ պարտատոմսերի շուկա է դուրս եկել 2007 թվականից, 250 մլն.դրամ ծավալով: Առաջին թողարկման տարեկան եկամտաբերությունը կազմել է 8%, շրջանառության ժամկետը` 1 տարի: Երկրորդ թողարկման շրջանակներում ընդհանուր ծավալը կազմեց 400 մլն.դրամ, եկամտաբերությունը` 9%, իսկ շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Երրորդ թողարկման շրջանակներում ընդհանուր ծավալը կազմեց 250 մլն.դրամ, եկամտաբերությունը` 10%, իսկ շրջանառությնա ժամկետը` 1.5 տարի: Չորրորդ թողարկումը տեղի ունեցավ 2011 թվականին, ընդհանուր ծավալը կազմեց 250 մլն.դրամ, եկամտաբերությունը` 12%: Հինգերորդ թողարկումը տեղի ունեցավ 2012 թվականին, և բանկը շուկա դուրս եկավ արտարժութային պարտատոմսերով, որոնց ընդհանուր ծավալը կազմեց 1 մլն.դոլար, իսկ եկամտաբերությունը` 9%: Ներկայումս բորսայում շրջանառվում են բանկի 4-րդ և 5-րդ թողարկումների պարտատոմսերը, որոնց ընդհանուր շրջանառությունը համապատասխանաբար կազմում է 980 մլն.դրամ և 450 հազ.դոլար:
Ըտ Արարատբանկի տվյալների, 2013 թվականի առաջին եռամսյակում բանկի ակտիվներն աճել են 1,6%, մինչև 115.5 մլրդ դրամ, վարկային ներդրումները`7,1%, մինչև 57.5 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները` 14.5%, մինչև 23.1 մլրդ դրամ է դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը, ապրիլի 1-ին կազմել է 17.4 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 98.1 մլրդ դրամ: 2013 թվականի առաջին եռամսյակը բանկը եզրափակել է 729 մլն.դրամ զուտ շահույթով: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ, Արարատբանկը տնտեսությանն ուղղված վարկերի ծավալով առաջին եռամսյակում տեղ է գրավել առաջատարների տասնյակում` 44 մլրդ դրամ (վարկային պորտֆելի 55%-ը), գրանցելով տարեկան 32% աճ: