Երեքշաբթի, 25 Հունիսի 2013 15:03
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է ևս երկու վերանորոգված մասնաճյուղ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ռիթեյլի իր ռազմավարության զարգացման շրջանակներում շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը: Այդ կապակցությամբ այսօր տեղի է ունեցել միաժամանակ երկու նորացված մասնաճյուղերի պաշտոնական բացումը` ՙՄյասնիկյան՚ (Երեւան, փ. Կորյունի 6/25) եւ ՙԱրարատ՚ (Վեդի): Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ևս մի քանի նորացված մասնաճյուղերի բացումը երկրի մարզերում:
Միջոցառմանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղկավար Արտակ Խաչատրյանը, ՀՀ ԿԲ վարչության անդամ Օլեգ Աղասյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք:
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի մասնակից 2004 թվականից: Ներկայումս Ռուսաստանի երկրորդ խոշորագույն բանկը` ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն տնօրինում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերին: Բանկն ավանդաբար գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքում, ներկայումս ունի մասնաճյուղերի ամենամեծ ցանցը` 69 մասնաճյուղ, որոնցից 25-ը գտնվում մայրաքաղաքում, իսկ 44-ը` մարզերում:
Ըստ Արմինֆո գգոծակալության `Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր կապիտալը 2013 թվականի ապրիլի 1-ին կազմել է 32.2 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 239 մլրդ դրամ, վարկային ներդրումները`187.5 մլրդ դրամ, պարտավորությունները` 206,9 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելում տնտեսությանն ուղղված ներդրումների ծավալը կազմել է 113.2 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը` 73.1 մլրդ դրամ: Ըստ ոլորտների, բանկի վարկային պորտֆելը հիմնականում կենտրոնացած է սպառողական վարկերի հատվածում` 31% կամ 58.1 մլրդ դրամ, առեւտրի վարկերը կազմել են 19%, կամ 35.7 մլրդ դրամ, իսկ արդյունաբերության բաժինը կազմել է 12% կամ 22.5 մլրդ դրամ: Բանկի պարտավորությունների կառուցվածքում ժամկետային ավանդները կազմել են  41.3% կամ 85.3 մլրդ դրամ, որտեղ առյուծի բաժինը կազմում են բնակչության ավանդները` 70.5 մլրդ դրամ ¥2 դիրք¤: Առաջին եռամսյակը ՎՏԲ-Հայաստան Բանկը եզրափակել է 768,6 մլրդ դրամզուտ շահույթով, գրավելով 5-րդ դիրքը շուկայում: