Հինգշաբթի, 27 Հունիսի 2013 12:58
HSBC Բանկ Հայաստանի ներկայությունը Հայաստանի շրջաններում նախատեսվում է բանկի միջնաժամկետ ծրագրով
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանի ներկայությունը Հայաստանի շրջաններում նախատեսվում է բանկի միջնաժամկետ ծրագրով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հաղորդել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիս Քլեմենցը:
ՙՆերկայումս շրջաններում մեր ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ չենք տեսնում, այնպես որ, կարճաժամկետ հեռանկարում նման պլաններ չունենք: Բայց Հայաստանի շուկան զարգանում է, և ապագայի համար նման հնարավորություն դիտարկում ենք: Առայժմ մենք ներկա ենք այնտեղ, որտեղ մեր ծառայությունները պահանջված են, քանի որ մեր հաճախորդներն իրենց առանձնահատկություններով, հիմնականում, մայրաքաղաքային են՚,-նկատել է նա:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, HSBC Բանկը Հայաստանում ունի 9 մասնաճյուղ ¥չհաշված գլխամասային գրասենյակը¤, բոլորն էլ տեղակայված են Երևանում: Բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում մի շարք հիմնական ցուցանիշներով: Այսպես, ընդհանուր կապիտալով և կանոնադրական կապիտալով բանկը զբաղեցնում է 3 տեղը, ակտիվներով` վարկային ներդրումների հետ միասին` 5 տեղը, տնտեսության վարկավորումով` 2 տեղը, պարտատոմսային ներդրումներով` 1 տեղը, ընդհանուր պարտավորություններով` 5 տեղը, ներքին շուկայից ներգրավված միջոցներով` 2 տեղը: Զուտ շահույթի մակարդակով բանկն առաջատարների շարքում է, ինչի շնորհիվ էլ արդյունավետության գործակիցներով ¥ROA և ROE ¤ շարունակում է պահպանել դիրքերն առաջատարների եռյակում: