Ուրբաթ, 28 Հունիսի 2013 13:28
2013 թվականի հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել է 0.7%, իսկ տարկան ռեվալվացիան` 0.4%
Արմինֆո. 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը դրամի կազմել է 1,8%, միայն մայիսին ռեվալվացիան կազմել է 0.7%, տարեկան ռեվալվացիան` 0.4%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, հունիսին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 412.9 դրամ/$1, 2012 թվականի հունիսի` 414.6 դրամ/$1 փոխարեն:
Ըստ աղբյուրի, սպառողական շուկայում հունիսին գնանկումը կազմել է 0,1%, 2012 թվականի դեկտեմբերի համեմատ ինֆլյացիան կազմել է 2.7%, իսկ 2012-ի հունիսի համեմատ` 6.5%: Որպես համեմատության հիշեցնենք, որ 2012 թվականի հունվար-հունիսին գնանկումը կազմել է 0,4%, ռեվալվացիաբ` 8.2%, իսկ միայն 2012-ի հունիսին սպառողական գների անկումը կազմլ է 1.3%, որն ուղեկցվել է ՀՀ դրամի 4.1% դեվալվացիայով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան 2012 թվականին կազմել է 5.9%, իսկ միայն դեկտեմբերին` 0.3%, ինֆլյացիան կազմել է 3,2% (միայն դեկտեմբերին ինֆլյացիան կազմել է 2,1%):