Ուրբաթ, 28 Հունիսի 2013 16:12
Արարատբանկը հայտարարել է դոլարային պարտատոմսերի 6-րդ տրանշի սակարկությունների բացման, և դրամային պարտատոմսերի հերթական թողարկման մասին
ԱրմԻնֆո. Արարատբանկը հայտարարել է դոլարային պարտատոմսերի 6-րդ տրանշի սակարկությունների բացման, միաժամանակ հայտրարելով նաև դրամային պարտատոմսերի հերթական թողարկման մասին: Ինչպես NASDAQ OMX Armenia բորսայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, բանկի կորպորատիվ պարտատոմսերի 7-րդ տրանշի տեղաբաշխումը տեղի կունենա 2013 թվականի հուլիսի 1-19-ը: Այդ ժամանակահատվածում կտեղաբաշխվի 40 հազար դիսկոնտային պարտատոմսեր, յուրաքանչյուրը 10 հազ.դրամ անվանական արժեքով և 3 տարի շրջանառությամբ:
Նա նաև տեղեկացրել է, որ բանկի մարկետ-մեյքերն է ՙՌենեսա՚ ներդրումային ընկերությունը: Նշվում է, որ դրամային պարտատոմսերի հերթական թողարկումը պայմանավորված է այդ գործիքի նկատմամբ իրավաբանական անձանց մեծ հատաքրքրությունով: Կապիտալի շուկայից ստացված միջոցները բանկը նախատեսում է ուղղել ՓՄՁ ոլորտի զարգացմանը:
Ամփոփելով կորպորատիվ պարտատոմսերի 6-րդ տրանշի տեղաբաշխման արդյունքները, Հարությունյանը տեղեկացրել է, որ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը 30%-ով գերազանցեց առաջարկը: Տեղաբաշխման գործընթացին մասնակցեցին 123 ներդրողներ, որոնց մեծ մասը ֆիզիկական անձինք էին: Ընթացիկ տարվա աշնանը, շուկայի բարեհաջող կոնյունկտուրայի դեպքում, բանկը, Հարությունյանի խոսքերով, հնարավոր է, որ իրականացնի դոլարային պարտատոմսերի ևս մեկ թողարկում, այս անգամ` 2 մլն.դոլար ծավալով:
Ըստ Արարատբանկի տվյալների, 2013 թվականի առաջին եռամսյակում բանկի ակտիվներն աճել են 1.6%, մինչև 115.5 մլրդ.դրամ, վարկային ներդրումները` 7.1%, մինչև 57.5 մլրդ.դրամ, ժամկետային ավանդները` 14.5%, մինչև 23.1 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը 2013 թվականի ապրիլի 1-ին կազմել է 17.4 մլրդ.դրամ, ընդհանուր պարտավորությունները` 98.1 մլրդ.դրամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, երկրի տնտեսությանն ուղղված վարկերի ծավալով` 44 մլրդ.դրամ ¥վարկային պորտֆելի 55%-ը¤, Արարատբանկը, 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում, տարեկան կտրվածքով գրանցելով 32% աճ: