Երկուշաբթի, 1 Հուլիսի 2013 10:49
Ժամկետանց վարկերը Հայաստանի բանկերում 2013 թվականի հունվար-մայիսին աճել են 2.5 անգամ, իսկ վարկային պորտֆելների աճը նվազել է
ԱրմԻնֆո. ¥Կարինա Մելիքյան¤. Ժամկետանց վարկերը Հայաստանի բանկերում 2013 թվականի հունվար-մայիսին աճել են 2.5 անգամ, իսկ վարկային պորտֆելների աճը զգալիորեն նվազել է: Այսպես, ըստ ՀՀ կենտրոնական բանկից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տեղեկությունների, ժամկետանց վարկերը հնգամյա կտրվածքով աճել են ավելի քան 2 անգամ, իսկ վարկային ընդհանուր պորտֆելն աճել է 3 անգամ: Սակայն, տարեկան կտրվածքով, ճգնաժամի արդյունքում, վարկային պորտֆելն սկսեց նվազեցնել աճի տեմպերը, ճգնաժամի գագաթնակետին հազիվ խուսափելով անկումից, ընդ որում, ՀՀ կառավարության և ԿԲ կողմից ձեռնարկված օպերատիվ միջամտությունների շնորհիվ, այն ժամանակ, երբ ժամկետանց պարտքերը, որոնք ավելի խորացան ճգնաժամի ընթացքում, դեռևս շարունակում են աճել հսկայական տեմպերով: Իսկ դա առաջին հերթին հանգեցնում է ՙփրկարար գործողությունների՚, որոնք, որպես արդյունք, հանգեցնում են բանկային համակարգի շահույթի նվազեցմանը:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների միագումար ծավալը տարեկան կտրվածքով աճել է 16%, իսկ միայն հունվար-մայիսին` 5.2%, հունիսի 1-ին կազմելով 1.673 տրլն.դրամ կամ 4 մլրդ.դոլար: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ օրվա դրությամբ կազմել են 1,589 տրլն. դրամ կամ $ 3.8 մլրդ, տարեկան աճը` 12.6%, իսկ այս տարվա հունվար - մայիսին` 4%: Բանկերի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը տարեկան կտրվածքով աճել են ավելի քան 3 անգամ, մինչև 21.3 մլրդ դրամ, իսկ երկարաձգված վարկերն աճել են ավելի քան 2 անգամ, միայն հունվար - մայիսին` 15.3%, մինչև 62.7 մլրդ դրամ: Ինչպես երկարաձգված, այնպես էլ ժամկետանց վարկերի մոջ առյուծի բաժինը կազմում են կարճաժամկետ վարկերը:
2013 թվականի հունիսի 1-ին բանկերի վարկային ներդրումների ավելի քան 60%-ը կազմել է արտարժույթի բաղադրիչը, որոնք հիմնականում երկարաժամկետ վարկեր են, տարեկան կտրվածքով աճելով 12,2%, իսկ հունվար - մայիսին` 2.6%, այն ժամանակ, երբ դրամային բաղադրիչի աճը նշված ժամանակահատվածում կազմել է, համապատասխանաբար` 13.3% և 6 – ին:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, դրամային վարկերի տոկոսադրույքները Հայաստանում 2013 թվականի մայիսին նվազել են 0.43 կետով, իսկ տարեկան անկումը կազմել է` 1.41 կետ, մինչև 16.04%: (ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մայիսի 31-ին կազմել է 417.22 դրամ/$1):
Նշենք, որ 2013 թվականի հունիսի 1 – ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 բանկ (բացառությամբ Համահայկական բանկի), իսկ մասնաճյուղերի թիվը կազմել է` 480, որոնց ավելի քան 51% - ը գտնվում է Հայաստանի տարբեր մարզերում: