Երկուշաբթի, 1 Հուլիսի 2013 16:37
Anelik համակարգով փոխանցումների սակագները վերանայվել են
ԱրմԻնֆո. ¥Տիգրան Խաչատրյան¤. 2013 թվականի հուլիսի 1-ից ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգով փոխանցումները կիրականացվեն առավել մատչելի սակագներով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, իջեցվել են սակագները գրեթե բոլոր ուղղություններով և արժույթներով փոխանցումներում:
Աղբյուրի համաձայն, ՙԱնելիք՚ համակարգի ՙSUPER՚ տարբերակով դրամական փոխանցումները, որոնք գործում են սկսած 3000 ԱՄՆ դոլար, 1000 Եվրո և 90,000 ռուսական ռուբլի և ավել գումարից, կիրականացվեն 0,7-ից մինչև 0,9% սակագնով` կախված գումարի չափից:
Դեպի ԱՊՀ երկրներ, Մերձբալթյան հանրապատություններ, Վրաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող դրամական փոխադրումների դեպքում մինչև 90,000 ռուսական ռուբլով փոխանցումները կիրականացվեն 1,3% սակագնով, իսկ մինչև 3000 ԱՄՆ դոլար, 1000 Եվրո փոխանցման դեպքում կգանձվի 1,8% միջնորդավճար:
Դեպի հեռավոր արտերկիր ուղղությամբ արտարժույթով իրականացվող դրամական փոխադրումների սակագինը կազմում է 3%:
Հիշեցնենք, որ Անելիք Բանկը հայկական բանկերից առաջինն էր, որն ստեղծեց միջազգային դրամական փոխանցումների սեփական ՙAnelik՚ համակարգը, որն այսօր ունի 63 հազ.կետեր`աշխարհի 500 երկրներում: Անելիք Բանկի հիմնական բաժնետերն է լիբանանյան Credit Bank-ը, որը տիրապետում է բանկ բաժնետոմսերի 89.95%-ին: