Հինգշաբթի, 20 Հունիսի 2013 19:17
Արարատբանկը նախատեսում է 2013 թվականին վարկային պորտֆելը մեցածնել 30%
ԱրմԻնֆո. Արարատբանկը նախատեսում է 2013 թվականին վարկային պորտֆելը մեցածնել 30%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:
Նրա խսքերով, նշված աճը բանկը մտադիր է ապահովել հիմնականում ՓՄՁ ոլորտի վարկավորման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկավորման միջոցով, մասնավորապես, փոքր և միջին ֆերմերային տնտեսություններին: Ընթացիկ տարում բանկը մտադիր է շարունակել 2012 թվականին սկսած էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորումը:
Օսիպյանը նշել է, որ 2012 թվականի արդյունքներով վարկային պորտֆելի աճը կազմել է 39.8%, հիմնականում ՓՄՁ ոլորտի ներդրումների հաշվին: Անցյալ տարի բանկը գործարկել է նաև լիզինգը:
ՙՄեր բանկի համար դա շատ կարևոր է, որ իր հաճախորդները, փոքր բիզնեսի ներկայացուցիչները, աճեն միջին բիզնեսի կատեգորիա, իսկ միջին բիզնեսը` դառնալով խոշոր՚, - ասել է բանկիրը: Ըստ Արարատբանկի տվյալների, 2013 թվականի առաջին եռամսյակում բանկի ակտիվներն աճել են 1,6%, մինչև 115.5 մլրդ դրամ, վարկային ներդրումները`7,1%, մինչև 57.5 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները` 14.5%, մինչև 23,1 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը 2013-ի ապրիլի 1-ին կազմել է 17.4 մլրդ դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները` 98.1 մլրդ դրամ: 2013 թվականի առաջին եռամսյակը բանկը եզրափակլ է 729 մլն դրամ զուտ շահույթով: Բանկային ներդրումները ՓՄՁ ոլորտում առաջին եռամսյակում կազմել են 26.9 մլրդ դրամ, գրանցելով տարեկան 44% աճ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, տնտեսության վարկավորման ծավալներով Արարատբանկը գտնվում է առաջատարների տասնյակում, 2013 թվականի առաջին եռամսյակում կազմելով 44 մլրդ դրամ (բանկի վարկային պորտֆելի 55% - ը), տարեկան աճը կազմել է 32%: յուղատնտեսական վարկերի պորտֆելը 2013-ի ապրիլի 1-ին կազմել է 1.2 մլրդ դրամ (վարկային պորտֆելի ավելի քան 2% - ը), առաջին եռամսյակում աճելով 25,3%: Ըստ ոլորտների, բանկի վարկային պորտֆելը կենտրոնացված է առևտրի և արդյունաբերության ոլորտներում, որոնցից ետ են մնում ծառայությունների և շինարարության ոլորտները: Սպառողական վարկավորման ծավալը վարկային պորտֆելում կազմել է մոտ 25%, ընդ որում, տեղաբաշխված միջոցների մոտ քառորդը կենտրոնացած հիփոթեքի վրա: Առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը մեծացել է 51%:
Հիշեցնենք, Արարատբանկի մաժորիտար բաժնետերն է ՙՖլեշը՚ ընկերությունը (նախագահ Բարսեղ Բեգլարյան), որի մասնաբաժնինը կազմում է 69,24%, ինչպես նաև EBRD-ն` 25% +1 բաժնետոմս, ինչպես նաև Rural Impulse Fund II ընկերոությունը, որը հանդիսանում է բելգիական Rural Impulse Fund II-ի անդամ` 5%: