Երեքշաբթի, 2 Հուլիսի 2013 17:04
Հայաստանի դրամական բազան 2013 թվականի հունիսին կրճատվել է 7.8 տոկոսով, մինչեւ 659.2 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. ¥այանե Իսահակյան¤. Հայաստանի դրամական բազան 2013 թվականի հունիսին կրճատվել է 7.8%, հուլիսի 1-ին կազմելով 659.2 մլրդ.դրամ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանի դրամական բազան տարեկան կտրվածքով ավելացել է 17%:
Դրամական բազայի կառուցվածքում ԿԲ դուրս կանխիկ միջոցների ծավալը հուլիսի 1-ին կազմել են 404,2 մլրդ.դրամ (դրամական բազայի 63%-ը), մեկ ամսում նվազելով 0.03%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 5.2%:
Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը ընդհանուր դրամական բազայի կառուցվածքում կազմել է 22.4% կամ 147.6 մլրդ դրամ, հունիսին նվազելով 22.3%: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 8.9%: Պարտադիր արտարժութային պահուստները կազմել են դրամական ընդհանուր բազայի 15.8%-ը, կամ 104.5 մլրդ դրամ: Այս ցուցանիշը հաշվետու ամսում նվազել է 10%, իսկ տարեկան աճը կազմել է մոտ 3 անգամ:
Ըստ աղբյուրի, օտարերկրյա արտաքին պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների), հուլիսի 1 –ին կազմել են 369.9 մլրդ դրամ, հունիսին կրճատվելով 7.4%, իսկ տարեկան աճը կազմել է 1%: Ներքին ակտիվները հունիսին նվազել են 8.3%, մինչեւ 289.2 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով գրանցելով 46.4% աճ:
Ներքին ակտիվների կառուցվածքում կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է 101.1 մլրդ դրամ բացասական արդյունք, հունիսին խորանալով ևս 1%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 7.5%: Բանկերի հանդեպ պահանջները հունիսին կազմել են 158.5 մլրդ դրամ, մեկ ամսում կրճատվելով 14%, իսկ տարեկան աճը` 46%: Բանկերի հանդեպ պահանջների կառուցվածքում ռեպո-գործարքների ծավալը մեկ ամսում կրճատվել է 3%, մինչեւ 79.1 մլրդ դրամ, իսկ տարեկան աճը կազմել է` 2 անգամ:
Նշենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանի դրամական բազան աճել է 11%, հունիսի 1-ին, կազմելով 714.8 մլրդ դրամ: (ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը հունիսի 30-ին կազմել է 409.90 դրամ/$1):