Երեքշաբթի, 2 Հուլիսի 2013 19:20
Դրամական զանգվածը Հայաստանում 2013 թվականի մայիսին աճել է 1.2 տոկոսով, մինչեւ 1,384 տրլն.դրամ
ԱրմԻնֆո. ¥այանե Իսահակյան¤. Դրամական զանգվածը Հայաստանում 2013 թվականի մայիսին աճել է 1.2%, հունիսի 1-ին կազմելով 1,384 տրլն.դրամ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալութան են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 17.8%:
Ըստ աղբյուրի, դրամական զանգված կառուցվածքում բանկային համակարգից դուրս դրամային կանխիկ միջոցների ծավալը կազմել է 353.3 մլրդ (դրամական ընդհանուր զանգվածի 25.5% - ը), հունիսին աճելով 2.1%, իսկ տարեկան կտրվածքով` 5.2%:
Դրամային ավանդների բաժինը ընդհանուր դրամական զանգվածի կառուցվածքում կազմել է 27% կամ 374,5 մլրդ դրամ: Այդ ցուցանիշը մայիսին նվազել է 2%, մեկ տարում աճել է 15.4%: Արտարժութային ավանդների բաժինը կազմել է 47.4% կամ 656.5 մլրդ դրամ, հաշվետու ամսում աճելով 2.6%, տարեկան աճը` 27,5%:
Զուտ արտաքին ակտիվները մայիսի վերջին պահպանվել են բացասական 220,9 մլրդ դրամ մակարդակում, ամսվա ընթացքում խորանալով 7.9%, տարեկան կտրվածքով` մոտ 2 անգամ: Ներքին ակտիվները մայիսին ավելացել են 2.1%, մինչեւ 1,605 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 22.2%:
Ներքին ակտիվների կառուցվածքում կառավարության հանդեպ պահանջները կրճատվել են մինչեւ բացասական 6.1 մլրդ դրամ մակարդակ, մեկ ամսում` 20,8%, իսկ տարեկան կտրվածքով` ավելի քան 6 անգամ: ՏՆտեսության մասնաբաժինը կազմել է 1.773 մլրդ. դրամ, աճը մայիսին կազմել է 1.3%, իսկ տարեկան կտրվածքով` 1,6%: Այս գումարի մեջ կազմակերպությունների բաժինը (ոչ ֆինանսական) կազմել է 989.8 մլրդ դրամ (մայիսի աճը` 1.3%, տարեկան աճը` 11.5%), իսկ տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է 720.8 մլրդ դրամ (աճը մայիսին կազմել է 2%, տարեկան աճը` 22,6%), իսկ շահույթ չհետապնդող կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է 33 մլրդ դրամ (աճը մայիսին կազմել է 2.2%, իսկ տարեկան աճը` 50%): (ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մայիսին կազմել է 417.22 դրամ/$1: