Երեքշաբթի, 2 Հուլիսի 2013 20:30
Ամերիաբանկը երկարաձգում է ՓՄՁ-ների վարկավորման ՙՊարզ և արագ՚ արշավի ժամկետը
ԱրմԻնֆո. ¥այանե Իսահակյան¤. Ամերիաբանկը տեղեկացնում է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ՙՊարզ և արագ՚ արշավը, որ մեկնարկել էր 2013թ. մայիսի 15-ին, երկարաձգվում է մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը` հաշվի առնելով արշավի նկատմամբ ձեռնարկատերերի կողմից մեծ հետաքրքրությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՙՊարզ և արագ՚ փաթեթի շրջանակներում կարելի է ստանալ 5 մլն ՀՀ դրամից մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի չափով վարկ, որի տրամադրման նախնական հաստատման համար պահանջվում է ընդամենը երկու օր, ընդ որում` ներկայացվում են նվազագույն փաստաթղթեր:
Բացի այդ, վարկառուներն օգտվում են մի շարք առավելություններից`վարկի տրամադրման համար միջնորդավճար չի գանձվում, անշարժ գույքի` որպես գրավ ապահովագրությունը և գրավի գնահատումն իրականացվում են Բանկի միջոցների հաշվին, տրամադրվում են VISA/MC Business և/կամ Gold տեսակի միջազգային վարկային քարտեր առանց հավելյալ ապահովության:
Շարունակվում է նաև ֆիզիկական անձանց խրախուսման «Ուղղորդիր և վաստակիրե ծրագիրն, ըստ որի ցանկացած անձ կարող է դիմել Ամերիաբանկ, անվճար ստանալ ուղղորդիչ կտրոններ և դրանցով ՓՄՁ-ներին ուղղորդել Բանկ` ՙՊարզ և արագ՚ փաթեթից օգտվելու համար: Եթե ուղղորդիչ կտրոնով ներկայացած ՓՄՁ-ն վարկավորվի ՙՊարզ և արագ՚ փաթեթի միջոցով, Բանկը կպարգևատրի ուղղորդող անձին` նրա համար բացելով առարկայազուրկ ոսկով մետաղական հաշիվ, ընդ որում` 5-12 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկ տրամադրվելու դեպքում պարգևատրումը կլինի 1 գրամ առարկայազուրկ ոսկի, 12-50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտաժույթով վարկի դեպքում` 2 գրամ առարկայազուրկ ոսկի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, վարկային ներդրումների ծավալներով Ամերիաբանկը 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի եռյակում, տարեկան կտրվածքով այս ցուցանիշը մեծացնելով 18.5%, իսկ միայն հաշվետու եռամսյակում` 10%, մինչև 168.3 մլրդ.դրամ: Վարկային պորտֆելի կառուցվածքում ՓՄՁ բաժինը կազմել է մոտ 15% կամ 24.6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 8%, իսկ եռամսյակում`15.2%: Այս ցուցանիշով բանկը գտնվում է առաջատարների տասնյակում: