Հինգշաբթի, 4 Հուլիսի 2013 19:48
Հայաստանի բանկերը մայիսին 3.4% ավելացրել են տնտեսության վարկավորման ծավալը, նախապատվությունը տալով առեւտրի և վերամշկման ոլորտներին
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերը 2013 թվականի հունիսի 1-ի դրույթամբ տնտեսության վարկավորմանն են ուղղել 1,222 տրլն.դրամ, ավելանալով այս ցուցանիշը մայիսին 3.4%-ով, իսկ տարեկան կտրվախքով`  18.2%:
Տնռտեսության վարկավորման ծավալներում բանկերը նախապատվությունը տվել են  առեւտրի եւ վերամշակման ոլորտներին: Ըստ ԿԲ տվյալների, հունիսի 1-ի դրությամբ բանկերի կողմից առեւտրի հատվծին է ուղղվել 388,7 մլրդ դրամի վարկեր, որից 170,2 մլրդ դրամը` մեծածախ առեւտրին, իսկ 152,7 մլրդ դրամը` մանրածախ առեւտրին: Բանկային վարկերի ծավալն առեւտրի հատվածում մայիսին ավելացել է 1,6%, իսկ տարեկան կտրվախքով` 6.5%: Վերամշակման ոլորտին բանկերն ուղղել են 166 մլրդ դրամ, որից 58.7 մլրդ դրամը` սննդի արդյունաբերության, իսկ 34.9 մլրդ դրամը` ըմպելիքի ոլորտներին: Այս ոլորտներում բանկային վարկերի ընդհանուր ծավալը մայիսին նվազել է 1.5%, իսկ տարեկան աճը կազմել է 3.6%:
Վարկավոփրման ծավալներով երրորդ տեղում են էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման ոլորտները` 122 մլրդ դրամ, աճը մայիսին կազմել է 1.9%, իսկ տարեկան աճը` 41.7%: Չորրորդ տեղում է գյուղատնտեսական վարկավորումը` 119 մլրդ դրամ, աճը մայիսին կազմել է 3.7%, իսկ տարեկան աճը` 20%: Այս ոլորտում տրամադրված վարկերի կառուցվածքում բուսաբուծության բաժինը կազմել է 52 մլրդ դրամ, իսկ անասնաբուծության բաժինը` 50.6 մլրդ դրամ:
Հինգերորդ տեղում է ֆինանսական հատվածը, որտեղ բանկերը տեղաբաշխել են 111 մլրդ դրամի վարկեր, որից 70.2 մլրդ դրամ կազմել են միջբանկային վարկերը: Ֆինանսական հատվածին ուղղված վարկերը մայիսին աճել են 28.3%, տարեկան աճը` 50.8%: Այնուհետեւ հաջորդում է շինարարության ոլորտը` 103.8 մլրդ դրամ, ամսական անկումը` 0.2%, տարեկան աճը` 5.6%: Այս գումարի 84 մլրդ դրամն ուղղվել է բնակելի, հասարակական եւ կորպորատիվ շինարարությանը, 12.6 մլրդ դրամը` ճանապարհների շինարարությանը (ավտոմոբիլային եւ երկաթուղային): Հյուրանոցային բիզնեսի եւ հասարակական սննդի հաստատությունների վարկավորումը կազմել է 53.9 մլրդ դրամ, ամսական աճը` 0.8%, իսկ տարեկան աճը` 29%: Տրանսպորտային փոխադրումներին և պահեստային տնտեսությանն ուղղված վարկերը կազմել են 42 մլրդ դրամ, ամսական աճը կազմել է 4%, իսկ տարեկան անկումը` 8%: Հանքարդյունաբերության ոլորտի բաժինը կազմել է 35 դրամ մլրդ, ամսական աճը` 11.7%, իսկ տարեկան անկումը` գրեթե 2 անգամ: Այս գումարի 16,5 մլրդ դրամն ուղղվել է  մետաղական հանքաքարերի արդյունահանմանը, իսկ 4.2 մլրդ դրամը` շինանյութերի արտադրության:
Հիփոթեքային վարկերի բաժինը վարկային պորտֆելում կազմել է 7.9% կամ 132.5. մլրդ դրամ, սպառողական վարկերինը`19.4% կամ 327,9 մլրդ դրամ: Հիփոթեքային վարկերը մայիսին աճել են 1.7%, տարեկան աճը` 13.4%, իսկ սպառողական վարկերի ամսական աճը կազմել է 6.8%, իսկ տարեկան աճը` 28.5%: (ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը մայիսի 31-ին կազմել է 417.22 դրամ/դոլար):