Հինգշաբթի, 4 Հուլիսի 2013 20:17
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի դրամով տրամադրված վարկերի ծավալները զգալիորեն զիջել են ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերին
ԱրմԻնֆո. Հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35.9 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 7.8%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 67.7 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է 68%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հուլիսի 1-4-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73.8 մլն.ԱՄՆ դոլար 409.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 86.1 ԱՄՆ դոլար 411.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3.9 մլն.EUR, 533.04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 12.1 մլն.EUR, 537.09 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 729.8 ռուբլի, 12.37 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 145.9 մլն.ռուբլի, 12.56 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 1-4-ը իրականացված գործարքների ծավալը կազմել է 1.512 մլն.դոլար, 411.38 դրամ/դոլար միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 3.9 մլն.դոլար ¥շաբաթվա աճը` 5 անգամ¤, 412.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է հունիսի հուլիսի 4-ին` 2.9 մլն.դոլար: Միջբանկային շուկայում հուլիսի 1-4-ը EUR-ով և RUR-ով գորարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.673 տրլն.դրամ կամ 4 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 16%, իսկ միայն հունվար-մայիսին` 5.2%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.589 տրլն.դրամ կամ 3.8 մլրդ.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 12.6%, իսկ հունվար-մայիսին` 4%: