Հինգշաբթի, 4 Հուլիսի 2013 20:43
Դրամական զանգվածը Հայաստանում մեկ տարում աճել է 17.8%, իսկ դրամային զանգվածը` 10.2%
ԱրմԻնֆո. Դրամական զանգվածը Հայաստանում 2013 թվականի տարեկան կտրվածքով աճել է 17.8%, իսկ դրամային զանգվածը` 10.2%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի, դրամային ավանդներն ավելացել են 15.4%, իսկ արտարժութային ավանդները` 27.5%: Ըստ ԿԲ գնահատականների, երկրի տնտեսության վարկավորումը տարեկան կտրվածքով աճել է 20.6%, որի կառուցվածքում շարունակում են գերակշռել արտարժութային վարկերը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի դրամական զանգվածը 2013 թվականի մայիսին աճել է 1.2%, հունիսի 1-ին կազմելով 1.384 տրլն.դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 17.8%: Դրամական զանգվածի կառուցվածքում բանկային համակարգից դուրս դրամային կանխիկ միջոցների ծավալը կազմել է 353.3 մլրդ (դրամական ընդհանուր զանգվածի 25.5% - ը), հունիսին աճելով 2.1%, իսկ տարեկան կտրվածքով` 5.2%: Դրամային ավանդների բաժինը ընդհանուր դրամական զանգվածի կառուցվածքում կազմել է 27% կամ 374,5 մլրդ դրամ: Այդ ցուցանիշը մայիսին նվազել է 2%, մեկ տարում աճել է 15.4%: Արտարժութային ավանդների բաժինը կազմել է 47.4% կամ 656.5 մլրդ դրամ, հաշվետու ամսում աճելով 2.6%, տարեկան աճը` 27,5%: