Հինգշաբթի, 27 Հունիսի 2013 12:57
Այսօրվա հաճախորդը գերադասում է գործ ունենալ տեխնոլոգիապես առավելագույն ձևով հագեցված բանկի հետ
ԱրմԻնֆո. Այսօրվա հաճախորդներն ավելի շատ գերադասում են թվային տեխնոլոգիաները և ցանկանում են գործ ունենալ տեխնոլոգիապես առավելագույն ձևով հագեցված բանկի հետ ու իրենց դրամական միջոցները կառավարել on-line ռեժիմով: Դրա համար էլ HSBC Բանկ Հայաստանն օգտագործում է ինտերնետ-բանկինգը` որպես անվտանգ համակարգերից մեկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հաղորդել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիս Քլեմենցը, այդ համակարգի պաշտպանության կատարելագործմանը 2013 թվականին արդեն ուղղվել է 1.5 մլն.դոլար: Բացի այդ, նախատեսվում է նաև բանկի վեբ-կայքի ինտերֆեյսի ձևափոխում, նշել է նա:
ՙՏեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման և բանկային ավտոմատացված ծառայությունների կատարելագործման ժամանակաշրջանում, երբ ավելի շատ թվով հաճախորդներ են ձգտում ֆինանսական կառույցի հետ գործ ունենալ on-line ռեժիմով, մենք աշխատում ենք ընթանալ այդ պահանջներին համընթաց, անընդհատ զարգացնելով և կատարելագործելով մեր համակարգերը, ներկայացնելով ինովացիոն նոր լուծումներ՚,-հայտարարել է Թ.Քլեմենցը: Նա նաև հավելել է, որ ժամանակակից մոբայլ-բանկինգի համակարգի ներդրման առումով բանկն ինքնանպատակ չի համարում Հայաստանում առաջինը լինելը, բայց դա չի բացառվում, իսկ թե ինչպիսի միջոցներ կծախսվեն այդ ուղղությամբ, նա դժվարացել է պատասխանել:
Նշենք, որ HSBC Բանկը Հայաստանում գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են HSBC Europe B.V.-ը` 70% և Wings Establishment-ը` 30%: Հայաստանում բանկն ունի 9 մասնաճյուղ ¥չհաշված գլխամասային գրասենյակը¤, բոլորն էլ տեղակայված են Երևանում: Բանկի հաճախորդների բազան կազմված է ավելի քան 35 հազ.ֆիզիկական և 5 հազ. իրավաբանական անձանցից: