Հինգշաբթի, 4 Հուլիսի 2013 15:50
ACBA-Credit Agricole Bank-ը ՙԵրիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան՚ ծրագրի շրջանակներում ձեռնամուխ է եղել նորապսակների վարկավորման սուբսիդավորմանը
ԱրմԻնֆո. . ACBA-Credit Agricole Bank-ը ՙԵրիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան՚ ծրագրի շրջանակներում ձեռնամուխ է եղել նորապսակների վարկավորման սուբսիդավորմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,վարկերը նախատեսված է այն երիտասարդ ընտանիքների համար, ովքեր Երևան քաղաքում և ՀՀ մարզերում կցանկանան ձեռք բերել ոչ շատ թանկ բնակարան:
Աղբյուրի համաձայն, վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 10 տարի մարման ժամկետով և 10,5% տարեկան անվանական տոկոսադրույքով, որից սուբսիդավորվում է Երևանում` 2%-ը, իսկ մարզերում` 4%-ը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, ACBA-Credit Agricole Bank-ը հիպոթեքային վարկավորման ծավալներով գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում, 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գրանցելով 5.4 մլրդ.դրամի ցուցանիշ, տարեկան կտրվածքով աճը կազմել է 8%, միայն առաջին եռամսյակում` 6%, իսկ եռամյա աճը կազմել է 42%: Բանկի վարկային պորտֆելի կառուցվածքում հիփոթեքի բաժինը կազմել է 3%: Վարկային ընդհանուր ներդրումների ծավալով ACBA-Credit Agricole Bank-ը գտնվում է առաջատարների եռյակում: Ընդ որում, ֆիզիկական անձանց վարկավորման գծով բանկը գտնվում է առաջին տեղում` 85.4 մլրդ. դրամ ¥տարեկան աճը` 12%, իսկ եռամսյակային աճը` 7%¤, որի կառուցվածքում հիփոթեքի բաժինը կազմում է 6%:
Նշենք, որ ACBA-Credit Agricole Bank ՓԲԸ-ն (նախկին` Հայաստանի յուղփոխօգնության բանկի, ACBA) ստեղծվել է 1996 թվականին, Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում: 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկի բաժնետերերն են եվրոպական խոշորագույն Credit Agricole SA բանկային խումբը` 15.56%, SJSC ՙSacam International՚ (Credit Agricole SA-ի անդամ) բաժնետիրական ընկերությունը` 12,44%, գյուղատնտեսական փոխօգնության շրջանային 10 միություններ, մասնավորապես, Արմավիրի ՓՕ-ն` - 14,08%, Արարատի ՓՕ` 12.28%, Արագածոտնի ՓՕ`7.4%, Լոռու ՓՕ` 6,64%, Շիրակի ՓՕ` 6.6%, Կոտայքի ՓՕ` 5,6%, եղարքունիքի ՓՕ` 5,28%, Տավուշի ՓՕ` 4, 8%, Սյունիքի ՓՕ` 4.28%, Վայոց ձորի ՓՕ` 4,04%, ինչպես նաև բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան իշյանը` 1%: