Հինգշաբթի, 4 Հուլիսի 2013 20:10
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու ՎՏԲ Ֆակտորինգը Երևանում անցկացրին սեմինար “Ֆակտորինգային ֆինանսավորում” թեմայով
ԱրմԻնֆո. Երևանի “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում 2013թ. հուլիսի 4-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ Ֆակտորինգի (Ռուսաստան) հետ համատեղ անցկացրեց սեմինար` նվիրված ֆակտորինգային ֆինանսավորմանը: Միջոցառմանը հրավիրված էին գործարար շրջանակների և ավելի քան 50 առաջատար ընկերությունների ղեկավարներ, ՀՀ Կենտրոնական բանկի և նախարարությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, սեմինարի շրջանակներում ՎՏԲ Ֆակտորինգի մասնագետները անդրադարձան դասական ու միջազգային ֆակտորինգային ֆինանսավորման հնարավորություններին և տարբեր կողմերին:
“ՎՏԲ Հայաստան Բանկ” ՓԲԸ ներդրել է ֆակտորինգ ծառայությունը կորպորատիվ հաճախորդների համար 2010թ. վերջին: Շնորհիվ ՎՏԲ խմբի երկրների միջև և ՎՏԲ Ֆակտորինգի հետ շահավետ փոխհամագործակցության` 2013թ. սկզբին Բանկը իրականացրեց առաջին միջազգային գործարքը:
Դասական ֆակտորինգը թույլ է տալիս հաճախորդներին զիջել դեբիտորական պարտքերը` փոխարենը ստանալով ֆինանսավորում: Հաճախորդը ստանում է հնարավորություն` բանկ ներկայացնելու դեռևս չվճարված հաշիվ-ապրանքագիրը, ստանալու չվճարված գումարի մինչ 90%, իսկ մնացած 10% ստանալու գնորդից գումարը ստանալու պահին:
United Nations Commodity Trade Statistics Database տվյալներով Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2012-ին գերազանցել է 1.3 մլն դոլարը: Առևտրային բալանսի հավասարակշռությունը (сальдо) վերջին տասը տարիների ընթացքում շարունակում է մնալ Ռուսաստանի համար դրական. ՌԴ-ից ներմուծումը կազմում է 1 մլրդ դոլար: ՎՏԲ Խմբի փորձագետները գնահատում են Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջազգային արտահանման ու ներկրման ֆակտորինգի շուկան տարեկան 800 մլն դոլար(??):
ՎՏԲ Ֆակտորինգի գլխավոր տնօրենի միջազգային հարցերով խորհրդատու Արտյոմ Շարիբժանովը ներկայացրեց հատուկ ծրագիր Ռուսաստան մատակարարվող ապրանքի ֆակտորինգային ֆինանսավորման վերաբերյալ, որն իր հերթին ենթադրում է նաև ալկոհոլային արտանդրանքի մասով ֆակտորինգի ընթացակարգերի կիրառման հնարավորություն: Ծրագիրը ենթադրում է նաև, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրելու է ֆինանսավորում իր հաճախորդ ընկերություններին, իսկ ՎՏԲ Ֆակտորինգը իր վրա է վերցնելու ռուսաստանյան դեբիտորների գործարքային ռիսկերը:
Ա. Շարիբժանովը նշեց նաև, որ 2013թ. գարնանը ՎՏԲ Ֆակտորինգը “ՎՏԲ Հայաստան Բանկ” ՓԲԸ հետ համատեղ իրականացրել է առաջին ֆակտորինգային գործարքը ՀՀ և ՌԴ միջև, որի ֆինանսավորումը ներկա պահին գերազանցել է 200 մլն ռուբլին. “Նախագծի իրականացման սխեման եզակի է Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար. մի կողմից գործարքը իրականացվել է երկֆակտորային միջազգային ֆակտորինգի մոդելով, իսկ մյուս կողմից երկու ֆակտորները հանդիսանում են միևնույն բանկային ՎՏԲ խմբի անդամ, ինչով և ապահովում են հնարավորություններ սահմանաչափային քաղաքականության սկզբունքների կոորդինացման, որոշումների ընդունման արագության, ծառայությունների մատուցման օպերատիվության, ճկունության ցուցաբերման համար”,
“ՎՏԲ Հայաստան Բանկ” ՓԲԸ լխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ Յուրի ուսևը նշեց, որ “Շնորհիվ ՎՏԲ խմբի երկրների միջև և ՎՏԲ-Ֆակտորինգի հետ շահավետ փոխհամագործակցության` 2013թ. սկզբին մենք կարողացանք իրականացնել առաջին միջազգային գործարքը: Մեզ համար սա առաջին միջազգային գործարքն է, և մենք տեսնում ենք միջազգային ֆակտորինգի զարգացման մեծ նախադրյալներ երկրներում, որտեղ առկա են ՎՏԲ խմբի դուստր ձեռնարկությունները: Մենք տեսնում ենք միջազգային ֆակտորինգը մեր երկրների միջև առկա ապրանքաշրջանառության մեջ օգտագործելու մեծ ներուժ: Մեր տեսակետից, Հայաստանի` արտահանման միտում ունեցող տնտեսության համար անհրաժեշտ է հենց միջազգային ֆակտորինգը, որպես արտահանման ռիսկերի ծածկման և միևնույն ժամանակ, առանց գրավի ֆինանսավորման մեխանիզմ: Այդ պատճառով մենք ՎՏԲ Ֆակտորինգի հետ համատեղ կարող ենք մեր հաճախորդ-արտահանողներին առաջարկել այս համալիր ծառայությունը լավագույն պայմաններով` օգտագործելով մասնագիտացված կազմակերպությունների և ՎՏԲ խմբի կազմում գտնվող բանկերի աճող ցանցի առավելությունները: Ապագայում մենք կընդլայնենք աշխարհագրությունը և կհաստատենք համագործակցություն նաև Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, ԵՄ երկրների, ՉԺՀ և այլ երկրների հետ”:
Նշենք, որ “ՎՏԲ Ֆակտորինգ” ՍՊԸ – “ՎՏԲ Բանկ” ԲԲԸ դուստր կազմակերպությունն է, տրամադրում է ֆակտորինգային ծառայություններ` սկսած 2009թ.: 2011թ. ՎՏԲ Ֆակտորինգը Ռուսաստանյան շուկայի առաջատարներից է: Կազմակերպության աշխարհագրությունը ընդգրկում է Ռուսաստանի 17 խոշոր քաղաքներ: Հաճախորդների ներգրավումը իրականացվում է նաև ՎՏԲ Բանկի մասնաճյուղերի միջոցով: ՎՏԲ Ֆակտորինգը հանդիսանում է խոշոր միջազգային IFGroup ֆակտորինգային միյության ինչպես նաև ֆակտորինգային կազմակերպությունների անդամ: 2012թ. օգոստոսից կազմակերպությունը ղեկավարում է Անտոն Մուսատովը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: