Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2013 17:49
Կանոնադրական կապիտալի 25% համալրումը Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խմբին հնարավորություն տվեց տեղ գրավել առաջատարների հնգյակում
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն համալրել է կանոնադրական կապիտալը 25%-ով կամ 4,105 մլրդ.դրամով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ներկայումս բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալը կազմում է 16,452 մլրդ.դրամ: Կապիտալը համալրվել է Բանկի միակ բաժնետերª ռուսաստանյան ազպրոմբանկի կողմից: Նշված գործարքի արդյունքում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է 5-րդ տեղը` ըստ կանոնադրական կապիտալի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ կանոնադրական կապիտալը 30.06.2013 դրությամբ կազմել է 12.3 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 17.2 մլրդ. դրամ կամ բանկի ընդհանուր պասիվների 13.5%-ը, տարեկան կտրվածքով աճելով 5.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 1.2%: Ընդհանուր կապիտալի կառուցվածքում կուտակված շահույթի բաժինը կազմել է 26% կամ 4.5 մլրդ.դրամ, տարկան աճը` 25%, իսկ երկրորդ եռամսյակում` 3.3%: Առաջին կիսամյակը բանկը եզրափակել է 350.7 մլրդ.դրամ զուտ շահույթով, գրանցելով տարեկան` 33.7% անկում: Միայն 2-րդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 204.8 մլն.դրամ, աճելով 40.3%: Հիշեցնենք, որ բանկի նախորդ կապիտալիզացիան տեղի էր ունեցել 2009 թվականի 4-րդ եռամսյակում` 45.3%-ով:
Նշենք, որ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ բաժնետոմսերի 100% փաթեթի տիրապետողն է ռուսաստանյան ՙազպրոմբանկը՚: