Հինգշաբթի, 25 Հուլիսի 2013 19:48
Հայաստանի ապահովագրական ընկերություններում աշխատակցի աշխատավարձը մեկ տարում աճել է 12 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայստանի ապահովագրական ընկերություններում միջին ամսական աշխատավարձը 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել է 315,7 հազար դրամ ($ 754), տարեկան աճը` 12%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, Հայաստանի ապահովագրողների աշխատակազմը մեկ տարում համալրվել է 28.6%-ով, աշխատողների թիվը հասցնելով 1228-ի:
Ըստ Ռենկինգի, ամսական ամենաբարձր միջին աշխատավարձերն արձանագրվել են ՌԵՍՈ ընկերութունում` 639,5 հազար դրամ ($ 1 528), իսկ ամենացածրը` ընկերության« ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում` 157.5 հազար դրամ ($ 376): Ընդ որում, առավելագույն թվով աշխատակազմն արձանագրվել է Ռոսգոսստրախ Արմենիայում` 318, իսկ նվազագույնը` Արմենիա Ինշուրանսում` 77 աշխատող:
Ապահովագրական ընկերություններում աշխատավարձին եւ դրան հավասարեցված ծախպսերը տարեկան կտրվածքով աճել են 40%, մինչեւ 1,163 մլրդ դրամ, կամ վարչական ծախսերի 59.4%-ը: Ամենամեծ աճն ապահովել է ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը` ավելի քան 2 անգամ: Աշխատավարձի ֆոնդի չափերով առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիան` 349.5 մլն դրամ: Երկրորդ տեղում է ԻՆՈ Արմենիան` 223,8 մլն դրամ, իսկ երրորդն `ՌԵՍՈ-ն` 245,6 մլն դրամ: Իսկ այս ցուցանիշով վերջին տեղում է Արմենիա Ինշուրանսը` 62 մլն դրամ: