Հինգշաբթի, 25 Հուլիսի 2013 19:48
Հայաստանի ապահովագրողներն ավելի ակտիվ են մանրածախ ապահովագրությունում
ԱրմԻնֆո. Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների պորտֆելներում մանրածախի մասնաբաժինը 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով հասել է 65%-ի, կամ 11.4 մլրդ դրամի: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, կորպորատիվ ապահովագրության տեսակարար կշիռն ապահովագրկան պորտֆելներում կազմել է 35% կամ 4 մլրդ դրամ:
Միեւնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը մեկ տարում կրճատվել է 4.2%, իսկ կորպորատիվինը` 7.6%: Հարկ է նշել, որ մինչեւ ԱՊՊԱ եւ քաղծառայողների պարտադիր ապահովագրության ներդրումն այդ հարաբերակցությունն ուներ ճիշտ հակառակ պատկերը:
Ըստ Ռենկինգի, մանրածախ ապահովագրությունը գերիշխում է 4 ապահովագրողների` ՙՌոսգոսստրախ Արմենիա՚« ՙՍիլ Ինշուրանս՚, ՌԵՍՈ եւ ՙԱրմենիա Ինշուրանս՚ ընկերույթունների պորտֆելներում, իսկ մյուս 3 ընկերություններում` ՙարանտ Ինշուրանս՚, ՙՆաիրի Ինշուրանս՚ եւ ՙԻՆՈ Արմենիա՚, կորպորատիվ և մանրածախ ապահովագրությունների բաժինները գրեթե հավասար են:
Ապահովագրական հատուցումների կառուցվածքում կորպորատիվ հաճախորդներին վճարված հատուցումները կազմել են 20%, իսկ մանրածախ հաճախորդների գծով այս ցուցանիշը կազմել է 80%: Վերաապահովագրությանն ուղղված պրեմիաների կառուցվածքում կորպորատիվի բաժինը կազմել է 90%, իսկ մանրածախինը`10%:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայի տարեկան հզորությունը 2013 թվականի առաջին եռամսյակում նվազել է 0.3%, մինչեւ 11.4 մլրդ դրամ ($ 27.2 մլն): Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից իրականացված հատուցումներն աճել են 83%, մինչեւ 4.9 մլրդ դրամ ($ 11.7 մլն):