Ուրբաթ, 26 Հուլիսի 2013 18:23
Հայաստանում բուժապահովագրության ապահովագրավճարները գրեթե 10 անգամ ավելացել են
ԱրմԻնֆո. Հայաստանում բուժապահովագրության ապահովագրավճարները տարեկան կտրվածքով գրեթե 10 անգամ ավելացել են և ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1.6 մլրդ դրամ կամ վճարումների ընդհանուր գումարի
33%: Ապահովագրական փոխհատուցումների առավելագույն ծավալը բաժին է ընկել ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ԱԸ-ին` 604.6 մլն դրամ, իսկ նվազագույնը` ՙՍիլ Ինշուրանս՚ ԱԸ-ին:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ռենքինգի տվյալներով, շուկայում գործող յոթ ապահովագրական ընկերությունները հաշվետու եռամսյակում բուժապահովագրության գծով հավաքել են 2.052 մլրդ դրամ (ապահովագների ընդհանուր ծավալի 18%): Մեկ տարվա վաղեմության ցուցանիշի համեմատ այդ կարգի ապահովագները կրճատվել են 1%-ով: Բուժապահովագրության գծով հավաքված ապահովագների ծավալի գծով առաջատարը ՙԻՆՕ Արմենիա՚ ԱԸ-ն է` 595.1 մլն դրամ, իսկ հավաքագրումների նվազագույն ծավալը բաժին է ընկել ՙարանտ Ինշուրանս՚ ԱԸ-ին` 119.2 մլն դրամ: Հաշավետու եռամսյակում ապահովագրական ընկերությունները բուժապահովագրության գծով արձանագրել են 36262 ապահովագրական դեպք:
Ռենքինգի տվյալներով, առողջության ապահովագների ընդհանուր ծավալում մանրածախ ապահովագրության տեսակարար կշիռը հաշվետու ժամանակավատվածում հասել է 32,5%-ի, կորպորատիվինը` համապատասխանաբար 67,5%-ի:
Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում հայ ապահովագրողները առողջության ապահովագրության գծով կնքել են 9125 պայմանագիր` տարեկան կտրվածքով դրանց թիվը կրճատելով 85%-ով: Կնքված պայմանագրերի գծով առաջատարը ՙԱրմենիա Ինշուրանս՚ ԱԸ-ն է` 3575 հատ, իսկ բուժապահովագրության գծով կնքված պայմանագրերի նվազագույն քանակը բաժին է ընկել ՙԻՆՕ Արմենիա՚ ԱԸ-ին` 215 հատ:
Հիշեցնենք, որ 2013թ. 1-ին եռամսյակում Հայաստանի պահովագրական շուկայի տարողությունը կրճատվել է 0,3%-ով, մինչև 11.4 մլրդ դրամ (27.2 մլն դոլար): 2013թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի ապահովագրողների ապահոովագրավճարները կազմել են 4.9 մլրդ դրամ (11.7 մլն դոլար)` մեկ տարվա վաղեմության ցուցանիշի նկատմամբ 83% աճով: 2013թ. 1-ին եռամսյակի արդյունքներով Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը կազմել է 340.8 մլն դրամ (814.1 հազար դ ոլար) տարեկան գրեթե 3 անգամ աճով` 2012թ. 1-ին եռամսյակի 648.5 մլն դրամ վնասի դիմաց: Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է 7 ընկերություն, որոնք ապահովագրության 18 կարգերից գործարկել են 16-ը: