Շաբաթ, 13 Հուլիսի 2013 12:08
Intel Express համակարգով փոխանցումներն այժմ հասանելի են ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդներին
ԱրմԻնֆո: ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Intel Express դրամական փոխանցումների միջազգային ցանցին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, արտասահման գումար փոխանցելու միջնորդավճարը 1,4%-2,8% է և վճարվում է ուղարկողի կողմից: Լրացուցիչ միջնորդավճար ստացողից չի գանձվում: Ս.թ. հուլիսի 9-ից կատարել և ստանալ դրամական փոխանցումներ Intel Express համակարգով հնարավոր է Բանկի 65 մասնաճյուղերում` Երևանում ու Հայաստանի շրջաններում:
Intel Express դրամական փոխանցումների միջազգային ցանցն իրականացնում է դրամական փոխանցումներ Ռուբլիով, ԱՄՆ դոլարով ու Եվրոյով: Օգտվել Intel Express համակարգից կարելի է աշխարհի 100 երկրների 80 հազ. կետերում: Մատչելի սակագներն ու փոխանցման վրա ծախսվող մինիմալ ժամանակահատվածը դարձնում են համակարգը նախընտրելի հաճախորդների շրջանում:
Intel Express դրամական փոխանցումների միջազգային ցանցն ունի մի շարք առավելություններ, որոնցից են արագ սպասարկումը, ցածր սակագները, հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության խիստ գաղտնիությունը: Համակարգից օգտվելը բավականին հեշտ է. պետք է միայն փոխանցումը կատարելիս ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, փոխանցվող գումարը, ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրն ու ասել փոխանցման կոդը:
ՙՄեր խնդիրն է հաճախորդների համար ապահովել ծառայությունների բարձր որակ, վստահելիություն և առավելագույն հարմարավետություն դրամական փոխանցում կատարելիս: Մենք մշտապես աշխատում ենք վճարումների ու փոխանցումների կատարման համար անհրաժեշտ տերմինալների համակարգի ընդլայման ուղղությամբ: Բանկի քաղաքականությունն է բացարձակ ճկունությունը, հաճախորդներին ու գործընկերներին ընդառաջ գնալը՚, - ասել է ՙՎՏԲ Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի ուսևը
2013թ. հունիսի 1 դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Avers, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև դրամական փոխանցումների ՙՎՏԲ-Տրանսֆեր՚ բացառիկ ծառայություն` առանց հաճախորդի` տանից կամ աշխատավայրից դուրս գալու£
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: