Երեքշաբթի, 16 Հուլիսի 2013 13:21
Բրիտանական հեղինակավոր Euromoney 2013 գերազանցության մրցանակը շնորհվել է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին՚
ԱրմԻնֆո. Euromoney 2013 գերազանցության մրցանակը շնորհվել է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին՚, որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ՙԷյչ-Էս-Բի-Սի՚ խումբը ստացել է նաև չորս գլոբալ, ինչպես նաև քսան տարածաշրջանային և երկրների մրցանակներª տարբեր անվանակարգերում:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 11-ինª Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Euromoney-ի մեկնաբանությունը`ՙԷյչ-Էս-Բի-Սի՚-ն առաջ է անցել Հայաստանում իր հիմնական մրցակիցներից, գրանցելով ոլորտի լավագույն ցուցանիշները շահույթի և կապիտալի վերադարձվելիության գծով: Բանկը նաև շարունակել է հավատարիմ մնալ իր ընդլայնման քաղաքականությանըª բավարարելով պրեմիում դասի անհատ հաճախորդների նախասիրությունները՚:
Նման գերազանցության մրցանակները նպատակ ունեն գնահատելու այն կազմակերպությունները, որոնք իրենց ոլորտի առաջատարն են շուկայում և հանդես են գալիս հաճախորդներին բարձրակարգ ծառայությունների մատուցմամբ, նորարարությամբ և փորձառությամբ: ՙԷյչ-Էս-Բի-Սի՚ խմբին շնորհվել են այլ մրցանակներ, այդ թվում ՙլոբալ զարգացող շուկաներում լավագույն ներդրումային բանկ և լավագույն վարկատու՚, ՙՌիսկերի կառավարման լավագույն խորհրդատու և լավագույն գլոբալ գործառնական բանկ՚:
ՙՄեզ համար պատիվ է երկրորդ անգամ ստանալ այս մրցանակը, որը վկայակոչում է Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի-ի ևս մեկ հաջող տարվա մասին: Մենք պատրաստ ենք մշտապես նպաստել Հայաստանի տնտեսության աճին եւ բանկային համակարգի զարգացմանըª ստանձնելով այս ոլորտում առաջատարի դերը՚, - ասել է ՙԷլչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:
Նշենք, որ HSBC Բանկը Հայաստանում գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են HSBC Europe B.V.-ը` 70% և Wings Establishment-ը` 30%:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ ընդհանուր կապիտալը 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 90.6 մլն դոլար (տարեկան աճը`18%), կանոնադրական կապիտալը` 44 մլն դոլար (տարեկան աճը` 77% շահույթի հաշվին), հաճախորդների ավանդները` 243 մլն դոլար (տարեկան աճը`17,4%): Բանկի ակտիվները նույն ժամանակահատվածում գերազանցել են 531 մլն դոլարը (տարեկան աճը` 21%), Վարկային ներդրումների ծավալը (ներառյալ միջբանկային վարկերն/ավանդները)`ավելի քան 343 մլն դոլար (տարեկան աճը`18%): Տնտեսության վարկավորման գծով բանկը երկրոր տեղն է զբաղեցնում բանկային համակարգում, այդ ուղղությամբ կենտրոնացնելով իր վարկային պորտֆելի ավելի քան 80%` ապահովելով բացարձակ մեծության 30% տարեկան աճ: Դրանք , հիմնականում, առևտրի, արդյունաբերության և շինարարության ոլորտներում տեղաբաշխված վարկեր են: ՓՄՁ ոլորտում բանկը տրամադրել է ավելի քան 86 մլն դոլարի վարկեր (վարկային պորտֆելի գրեթե 27%) , պահպանելով դիրքերը առաջատարների հնգյակում և ապահովելով 32% տարեկան աճ: 2013 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով, բանկն ամրագրել է առաջատար դիրքեր զուտ շահույթի գծով`4.7 մլն դոլար` գգրեթե 10% տարեկան աճով: Ըստ արդյունավետության գործակիցների նույնպես բանկը պահպանում է առաջատար դիրքերը` ապահովելով կապիտալի շահութաբերությունը 5,29 %-ի, իսկ ակտիվների շահութաբերությունը` 0,89% մակարդակում: