Շաբաթ, 27 Հուլիսի 2013 15:30
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի դրամով տրամադրված վարկերի ծավալներն աճել են 5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերը` 38.1 տոկոսով
ԱրմԻնֆո. Հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 5%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 62.7 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է 38.1%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հուլիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84.8 մլն.ԱՄՆ դոլար 409.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 100.7 ԱՄՆ դոլար 410.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7.05 մլն.EUR, 540.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 11.86 մլն.EUR, 542.70 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 868.96 մլն ռուբլի, 12.56 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 84.16 մլն.ռուբլի, 12.73 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 22-26-ը իրականացված գործարքների ծավալը կազմել է 2.226 մլն.դոլար, 410.65 դրամ/դոլար միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 22.280 մլն.դոլար ¥շաբաթվա աճը` մոտ 2 անգամ¤, 410.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է հուլիսի 25-ին` 6.800 մլն.դոլար: Միջբանկային շուկայում հուլիսի 22-26-ը EUR-ով և RUR-ով գորարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.673 տրլն.դրամ կամ 4 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 16%, իսկ միայն հունվար-մայիսին` 5.2%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.589 տրլն.դրամ կամ 3.8 մլրդ.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 12.6%, իսկ հունվար-մայիսին` 4%: