Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2013 17:07
ՀՀ Կադաստր. Հայաստանում անշարժ գույքով գործարքները մեկ տարում աճել են 10%
ԱրմԻնֆո. Անշարժ գույքով գործարքները Հայաստանում 2013 թվականի առաջին վեց ամիսներին տարեկան կտրվածքով աճել են 10%, կազմլով 87.699 գործարք: Այս մասին են վկայում ՀՀ Անմշրժ գույքի պետական կոմիտեի տվյալները:
Ըստ աղբյուրի, 2013 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքով գործարքների առյուծի բաժինն ընկել է մայրաքաղաքին` 35.1%: Մարզերից առաջատարներն են Կոտայքը` 13.7%, Արմավիրի մարզը`10.2%: Իսկ ամենապասիվ մարզն է շարունակում մնալ
Վայոց Ձորը` ընդհանուր գործարքների 1.7%-ը:
Անշարժ գույքով գործարքների կառուցվածքում օտարման գործարքներն առաջին կիսամյակում կազմել են 25.1%, ավելանալով 4,3% - ով (22,017 գործարք): Առաջնային գրանցումով գործարքները կազմել են ընդհանուր գործարքների 12% - ը: րավադրոմով գործարքները կազմել են 11.9%-ը, իսկ ժառանգության իրավունքի փոխանցումով գործարքները` 10.8%-ը: Վարձակալության գործարքները կազմել են 4.8% - ը, իսկ այլ գործարքներտ կազմել են ավելի քան մեկ երրորդը (35%):
Երեւանում, ըստ կադաստրի տվյալների, բազմաբնակարան շենքերում բնակարանների առք եւ վաճառքի գործարքներն առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով կրճատվել են 5.1%, իսկ մարզերում` 7.5%: Մասնավոր տների առք եւ վաճառքի գործարքները Հայաստանում կրճատվել են 1.5%, ընդ որում, Երեւանում կրճատվել են 7% - ով, իսկ մարզերում աճել են` 0.7%:
Հիշեցնենք, որ ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանները 2013 թվականի առաջին կիսամյակում թանկացել են 7%, իսկ մասնավոր տները` 5%: Սակայն, փորձագետները համաձյն չեն այդ տվյալների հետ: