Երկուշաբթի, 22 Հուլիսի 2013 16:05
Ամերիաբանկն առաջարկում է նշանակալի զեղչեր բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Բանկին ի պահ հանձնել նյութական արժեքներ
ԱրմԻնֆո. Արձակուրդների ընթացքում Ամերիաբանկն առաջարկում է նշանակալի զեղչեր բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Բանկին ի պահ հանձնել նյութական արժեքներ:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, 2013թ. հուլիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի ՙՍայաթ-Նովա՚ մասնաճյուղում անհատական պահատուփ վարձակալող հաճախորդները կօգտվեն հետևյալ արտոնյալ պայմաններից. մեկ ամսով վարձակալելու դեպքում` 50 տոկոս զեղչ, վեց ամսով վարձակալելու դեպքումª 50 տոկոս զեղչ և մեկ տարվա անվճար սպասարկմամբ Visa Classic կամ MasterCard Standard դեբետային քարտ, տասներկու ամսով վարձակալելու դեպքումª 50 տոկոս զեղչ և մեկ տարվա անվճար սպասարկմամբ Visa/MasterCard Gold դեբետային քարտ:
Տեղեկացնենք նաև, որ անհրաժեշտության դեպքում Բանկն անվճար կտրամադրի անձնական հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկանք` դեսպանատուն ներկայացնելու համար:
Նշենք, որ Ամերիաբանկն առաջարկում է փոքր, միջին, մեծ և շատ մեծ չափերի անհատական պահատուփեր, որոնք տեղակայված են հատուկ սարքավորված սրահներում: Դրանք գտնվում են շուրջօրյա հսկողության ներքո, հագեցած են անվտանգության ժամանակակից համակարգով և հակահրդեհային ահազանգման միջոցներով: Պահատուփեր տրամադրելիս կապահովվի հաճախորդների կողմից ի պահ տրված նյութական արժեքների ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև պահատուփի պարունակության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: