Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2013 17:30

Հայկական առաջին եվրապարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողներն են` ՙDeutsche Bank AG, London Branch՚-ը, ՙHSBC Bank plc՚-ը և ՙJ.P.Morgan Securities plc՚-ը


ԱրմԻնֆո. Հայկական առաջին եվրապարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողներն են` ՙDeutsche Bank AG, London Branch՚-ը, ՙHSBC Bank plc՚-ը և ՙJ.P.Morgan Securities plc՚-ը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինից, օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության նիստում, հաստատվեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը` ՙԵվրապարտատոմսեր թողարկելու նպատակով գլխավոր տեղաբաշխողների հետ պայմանագիր կնքելու մասին՚:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռեւս մայիսին էր հավանության արժանացրել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը, թողարկման ծավալը սահմանելով 500 մլն.դոլար, իսկ շրջանառությնա ժամկետը` 10 տարի:

Ըստ փորձագետների, հայկական եվրապարտատոմսերի թողարկումը նշանակալից իրադարձություն է ապագա կորպորատիվ թողարկողների համար, ինչպես նաև, այսպես կոչված, ՙնոր շուկաների՚ (Emerging Markets) ընկերությունների արժեթղթերում ներդրումներ կատարելու վրա մասնագիտացող օտարերկրյա ներդրողների համար կծառայի որպես յուրօրինակ բենչմարկ: