Ուրբաթ, 9 Օգոստոսի 2013 16:53

Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը 2013 թ. I կիսամյակում աճել է 15,7%-ով`մինչև $347.2 մլն


ԱրմԻնֆո: Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը 2013 թ. I կիսամյակում աճել է 15,7%-ով`( 2012 թ. I կիսամյակի 13,7% աճի և 2011 թ. I կիսամյակի 3,2% անկման փոխարեն), միայն II եռամսյակում` 5,7%-ով (2013 թ. I եռամսյակում 6,6% աճի, 2012 թ. II եռամսյակի 4% աճի և 2011 թ. II եռամսյակի 13,3% անկման փոխարեն)` 22% տարեկան աճի պայմաններում (2012 թ. II եռամսյակի 27% տարեկան աճի փոխարեն), իսկ երկամյա կտրվածքով` 55%-ով (2013 թ. I կիսամյակ` 2012 թ. I կիսամյակի համեմատ)`հունիսի 30-ի դրությամբ կազմելով 142.3 մլրդ դրամ ($347.2 մլն):

Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, կուտակված շահույթին ընդհանուր կապիտալում բաժին է ընկել 33,3% (2013 թ.I եռամսյակի 32,2%-ի և 2012 II եռամսյակի 30,1% -ի փոխարեն):Կուտակված շահույթի դրական ցուցանիշ է արձանագրել 18 բանկ, որոնց միագումար կուտակված շահույթը 2013 թ. հունիսի 30 –ի դրությամբ կազմել է 145.9 մլրդ դրամ ($355.9 մլն), իսկ բացասական ցուցանիշ է արձանագրել է 3 առևտրային բանկ, որոնց միագումար վնասը կազմել է 3.6 մլրդ դրամ ($8.7մլն):

Կուտակված շահույթի մակարդակով առաջատար դիրքը վերականգնել է HSBC Բանկ Հայաստանը` 19.6 մլրդ դրամ կամ 47.8 մլն (տարեկան անկում 9,1%, եռամսյակային աճ 9,7%)`ոչ մեծ տարբերությամբ երկրորդ տեղը մղելով Արդշինինվեստբանկին`18 մլրդ դրամ կամ $44 մլն (տարեկան աճ 35,6%, եռամսյակային`1,2%): Այնուհետև հաջորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկը`15.3 մլրդ դրամ կամ $37.2 մլն (տարեկան աճ 26,9%, եռամսյակային` 8,4%), Ամերիաբանկը` 13.6 մլրդ դրամ կամ $33.1 մլն (տարեկան աճ 22,3%, եռամսյակային` 7%) և ACBA-Credit Agricole բանկը`12.9 մլրդ դրամ կամ $31.4 մլն (տարեկան աճ 53,1%, եռամսյակային`12,8%):

Ընդհանուր առմամբ, կուտակված շահույթի տարեկան աճ է ապահովել է 17 բանկ, իսկ եռամսյակային աճ`15 բանկ: կուտակված շահույթի զգալի տարեկան աճ արձանագրել է ԻՆԵԿՈԲԱՆԿԸ (գրեթե 2 անգամ, 6-րդ տեղ բացարձակ մեծությամբ), իսկ եռամսյակային աճ`Հայէկոնոմբանկը (19%-ով, 17 տեղ բացարձակ մեծությամբ): Իսկ ամենամեծ տարեկան և եռամսյակային անկում առայժմ պահպանում է Անելիք Բանկը: