Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2013 13:14
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2013 թ. II եռամսյակում աճել է 1,9%-ով`մինչև $1 մլրդ
ԱրմԻնֆո: Հայաստանի բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալը 2013 թ. II եռամսյակում աճել է 1,9%-ով, իսկ տարեկան կտրվածքով`11,7%-ով`հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 413.2 մլրդ դրամ ($1 մլրդ): Կանոնադրական կապիտալը, տարեկան կտրվածքով ավելանալով 7,5%-ով, սակայն II եռամսյակում չփոփոխվելով, պահպանվել է նախկին մակարդակի վրա`243 մլրդ դրամ
($592.8 մլն): Օտարերկրյա կապիտալի բաժինը կանոնադրական ֆոնդում II եռամսյակում կրճատվել է 0,3%-ով, իսկ տարեկան կտրվածքով աճել 5,6%-ով` կազմելով 177.8 մլրդ դրամ ($433.7 մլն):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունից, համախառն ընդհանուր կապիտալի կազմում կուտակված շահույթի բաժինը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 29% կամ 118 մլրդ դրամ ($288 մլն)` 5% եռամսյակայի աճով, 22,6% տարեկան ավելացման պայմաններում: լխավոր պահուստները հաշվետու եռամսյակում աճել են 9,5%-ով` 10% տարեկան աճի պայմաններում, կազմելով 22 մլրդ դրամ ($53.7 մլն):
ՀՀ ԿԲ համաձայն, բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 2.2 տրլն դրամ`եռամսյակի ընթացքում ավելանալով 2,9%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 15,8%-ով: Համախառն ընդհանուր ակտիվները կազմել են 2.6 տրլն դրամ` 2,8% եռամսյակային և 18,2% տարեկան աճով:
ԿԲ տվյալներով, 2013 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործել է 22 բանկ /հաշվի առնելով Համահայկական բանկը/ և 477 մասնաճյուղ: