Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2013 13:14
Հայաստանի բանկերը կորպորատիվ վարկավորման աճի տեմպերը դանդաղեցրել են գրեթե մինչև զրոյական նշագիծ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերը 2013թ. 2-րդ եռամսյակում կորպորատիվ վարկավորման աճի տեմպերը դանդաղեցրել են մինչև 0,1%` 2012 թ. նույն եռամսյակի 10,7% և 2013 թվականի 1-ին եռամսյակի 0,5% աճի դիմաց: Ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ իրավաբանական անձանց վարկավորման ծավալը կազմել է 937.9 մլրդ դրամ (2.3 մլրդ դոլար), 9% տարեկան աճով, 2011թ. ցուցանիշի համեմատ 33,3% տարեկան աճի դիմաց: Ինչպես ԱրմԻնֆոյին հաղորդել են Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում կորպորատիվ վարկավորման բաժինը 2-րդ եռամսյակւոմ կրճատվել է 58%-ից մինչև 56%, իսկ մանրածախերի բաժինն ավելացել է 39%-ից մինչև 40%:
Մանրածախ վարկավորումը նույնպես տեմպերը դանդաղեցրել է: Այսպես, բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը 2013 թ. 2-րդ եռամսյակում ավելացել է 4,4%-ով (1-ին եռամսյակի 5,8% և 2012թ. 2-րդ եռամսյակի 5,5% աճի դիմաց), իսկ տարեկան կտրվածքով`18,8%-ով (2011թ. ձուցանիշի նկատմամբ 34,7% տարեկան աճի դիմաց), հուլիսի 1-ի դրությամբ հասնելով 596.5 մլրդ դրամի (1.5 մլրդ դոլար): Բացի այդ, փոխկապակցված անձանց և բանկային աշխատողներին տրամադրված վարկերը հաշվետու եռամսյակում ավելացել են 7,7%-ով (1-ին եռանմսյակի 10% և 2012թ. 2-րդ եռամսյակի 55,6% աճի դիմաց), տարեկան 1,5% աճի պայմաններւոմ (2011թ. ձուցանիշի նկատմամբ գրեթե 3 անգամ տարեկան աճի դիմաց)` 2013 թվի հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 75.6 մլրդ դրամ (184.5 մլն դոլար):
Պետական արժեթղթերում առևտրային բանկերի ներրդումների ծավալը 1-ին եռամսյակի 2,8% անկումից հետո 2-րդ եռամսյակում աճել է 6,1%-ով (2012թ. 2-րդ եռամսյակում 1,5% անկման դիմաց), 27,8% տարեկան աճի պայմաններում (2011 թ. ցուցանիշի նկատմամբ 0,2% տարեկան աճի դիմաց), 2013թ. հուլիսի 1-ին հասել է 186.9 մլրդ դրամի (456 մլն դոլար): Բանկերի նոստրո-հաշիվներում միջոցների ծավալի աճի տեմպերը 2-րդ եռամսյակում դանդաղել են 50,3%-ից մինչև 20,2% (2012թ. 2-րդ եռամսյակում 35,5% աճի դիմաց), տարեկան կտրվածքով ավելանալով 2 անգամ (2011թ. ցուցանիշի նկատմամբ 32% տարեկան աճի դիմաց` կազմելով 149.5 մլրդ դրամ (364.7 մլն դոլար): Ընդ որում կանխիկ դրամական միջոցներն էլ ավելի են կրճատվել` 2-րդ եռամսյակում 2,9%-ով (2012թ. 2-րդ եռամսյակի 6,8% աճի դիմաց), 14,3% տարեկան աճի պայմաններում (2011թ. ձուցանիշի նկատմամբ 20% տարեկան աճի պայմաններում)` կազմելով 94.3 մլրդ դրամ (230 մլն դոլար: ԿԲ հանդեպ պահանջները (ներառյալ թղթակցային հաշիվները) 2-րդ եռամսյակում աճն արագացրել են 0,9%-ից մինչև 3% (2012թ. 2-րդ եռամսյակի 7,8% աճի դիմաց), տարեկան 33,1% աճի պայմաններւոմ (2011թ. ձուցանիշի հանդեպ 19% տարեկան աճի պայմաններում)` կազմելով 275.2 մլրդ դրամ (671.3 մլն դոլար):
Որպես հետևանք, Հայաստանի բանկային համակարգի միագումար ակտիվները 2-րդ եռամսյակում աճը դանդաղեցրել են 3,7%-ից մինչև 2,8%, ցուցադրելով 18,2% տարեկան աճ (2011թ. ցուցանիշի հանդեպ 22,2% տարեկան աճի դիմաց)` 2013թ. հուլիսի 1-ին կազմելով 6.4 մլրդ դոլար (2.6 տրլն դրամ):
ՀՀ ԿԲ համաձայն, բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 2.2 տրլն դրամ (5.4 մլրդ դոլար), եռամսյակում աճը դանդեղցնելով 4,2%-ից մինչև 2,9%, տարեկան կտրվածքով` 15,8%-ով (2011թ. ցուցանիշի նկատմամբ 35,7% տարեկան աճի դիմաց): 2013թ. 2-րդ եռամսյակում միագումար ընդհանուր կապիտալն ավելացել է 1,9%-ով, տարեկան 11,7% աճի դեպքու, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 413.2 մլրդ դրամ (1 մլրդ դոլար):
ՀՀ ԿԲ տվյալներով, 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստան տարածքում գործում էր 22 բանկ (հեշավի առնելոբ Համահայկական բանկը) և 477 մասնաճյուղ (2013թ. ապրիլի 1-ի դրությամբ 476-ի, 2012թ. հուլիսի 1-ի 461-ի և 2013թ. հունվարի 1-ի 479-ի դիմաց):