Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2013 17:02
Հայաստանի բանկերը պարտավորություններն ավելացրել են ցպահանջ ավանդների և լորո-հաշիվների հաշվին
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերում նվազել են իրավաբանական անձանց ժամկետային ավանդները` ֆիզիկական անձանց ավանդների աճի խիստ դանդաղման պայմաններում: Ինչպես ԱրմԻնֆո գործայկալությանը հաղորդել են Հայաստանի կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, իրավաբանական անձացն ժամկետային ավանդները 2013թ. 2-րդ եռամսյակւոմ 13,4% աճը փոխարինել են 6,7% անկումով, տարեկան 26,4% աճի պայմաններում` կազմելով 196.5 մլրդ դրամ (479.5 մլն դոլար): Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները նույնպես 2-րդ եռամսյակում աճը դանդաղեցրել են 9,1%-ից մինչև 2,3%, տարեկան 31,4% աճի պայմաններում` կազմելով 659.7 մլրդ դրամ (1.7 մլրդ դոլար):
Հայաստանի բանկերը պարտավորություններն ավելացրել են ցպահանջ ավանդների և լորո-հաշիվների հաշվին: Մասնավորապես, հաշվետու եռամսյակում ցպահանջ պարտավորությունների աճն արագացել է 15%-ից մինչև 18%, տարեկան 46,5% աճի պայմաններում` կազմելով 482.3 մլրդ դրամ (1.2 մլրդ դոլար): Լորո-հաշիվների գծով պարտավորությունների 15,1% անկումը 2-րդ եռամսյակում փոխվել է 22,5% աճի. տարեկան 3,8% անկման պայմաններում` կազմելով 7.6 մլրդ դրամ (18.5 մլն դոլար):
Աղբյուրի համաձայն, հաշվետու եռամսյակում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունների աճը 4,2%-ից հասել է մինչև 2,9%, տարեկան 15,8% աճի պայմաններում` կազմելով 2.2 տրլն դրամ (5.4 մլրդ դոլար): Դրանց կառույցում կառավարության հանդեպ պարտավորությունները հաշվետու եռամսյակում 3,4% անկումը փոխարինել են 5,9% աճով, կազմելով 69.6 մլրդ դրամ (169.9 մլն դոլար), ինչը 18,8%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Բանկերի (ներառյալ ՀՀ ԿԲ) և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորությունների 5,1% անկումը 2-րդ եռամսյակում փոխարինվել է 0,4% աճով, տարեկան 4,8% աճի պայմաններում` կազմելով 714.4 մլրդ դրամ (1.7 մլրդ դոլար): Վճարման ենթակա տոկոսները հաշվետու եռամսյակում 4,1% աճը փոխարինել են 1% անկումով, կազմելով 23.5 մլրդ դրամ (57.2 մլն դոլար), ինչը 25,7%-ով բարձր է նախորդ տարվա մակարդակից: Այլ պարտավորությունների կրճատումը 2-րդ եռամսյակում արագացել է 4,6%-ից մինչև 17,9%, տարեկան 16,7% անկման պայմաններում, 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 81.6 մլրդ դրամ (199 մլն դոլար):
ՀՀ ԿԲ համաձայն, 2013թ. 2-րդ եռամսյակում միագումար ընդհանուր կապիտալն ավելացել է 1,9%-ով, տարեկան 11,7% աճի դեպքում, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 413.2 մլրդ դրամ (1 մլրդ դոլար): Միագումար ընդհանուր ակտիվները կազմել են 2.6 տրլն դրամ (6.4 մլրդ դոլար)` եռամսյակային 2, 8% և տարեկաբ 18,2% աճի դեպքում:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստան տարածքում գործում էր 22 բանկ (հեշավի առնելոբ Համահայկական բանկը) և 477 մասնաճյուղ (2013թ. ապրիլի 1-ի դրությամբ 476-ի, 2012թ. հուլիսի 1-ի 461-ի և 2013թ. հունվարի 1-ի 479-ի դիմաց):