Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2013 16:12
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունների աճը 2013 թվականի 2-րդ եռամսյակում դանդաղել է 7,2%-ից մինչև 3,2%
ԱրմԻնֆո: Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունների աճը 2013թ. 2-րդ եռամսյակում դանդաղել է 7,2%-ից մինչև 3,2% (2012թ. 2-րդ եռամսյակի 8,8% աճի դիմաց), իսկ տարեկան կտրվածքով` 21,5% (2012թ. 2-րդ եռամսյակի 29,1% տարեկան աճի դիմաց)` 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 2.2 տրլն դրամ (5.4 մլրդ դոլար): Պարտավորությունների կառույցում աճը 2013թ. 2-րդ եռամսյակում արձանագրվել է ցպահանջ պարտավորությունների գծով14,2% (2013թ. 1-ին եռամսյակի 14,3% և 2012թ.2-րդ եռամսյակի 5% աճի դիմաց), բանկային թղթակցական (լորո) հաշիվների գծով 71% (2013թ. 1-ին եռամսյակի 6,1% և 2012թ. 2-րդ եռամսյակի գրեթե 3 անգամ անկման դիմաց), ժամկետային ավանդների 0,1% անկման (2013թ. 1-ին եռամսյակի 9,1% և 2012թ. 2-րդ եռամսյակի 9,4% աճի դիմաց) և բանկերի ու այլ ֆինանսական կազմակերպությունների ավանդների և վարկերի 5,4% (2013թ. 1-ին եռամսյակի 4,1% աճի և 2012թ. 2-րդ եռամսյակի 15,1% աճի դիմաց) անկման պայմաններում: Ընդ որում բանկային լորո-հաշիվների եռամսյակային աճը պայմանավորված է չորս բանկերում (այդ թվում ՙՄելլաթ-բանկը՚) այդ հոդվածի զգալի ավելացմամբ:
ԱրմԻնֆո գործակալության նախապատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, տարեկան կտրվածքով ժամկետային ավանդներն ավելացել են 23,4%-ով (2012թ. 39,2% աճի դիմաց), բանկերի և և այլ ֆինանսական կազմակերպությունների ավանդներն ու վարկերը` 6%-ով (2012թ. 21,5% աճի դիմաց), ցպահանջ պարտավորությունները` 34,2%-ով (2012թ. 17,5% աճի դիմաց), լորո-հաշիվների միջոցների 20,6% անկման պայմաններում, հիմնականում, ՙԱնելիք Բանկի՚ պատճառով (2012թ. 49,4% աճի դիմաց): 21 բանկերից ժամկետային ավանդների տարեկան աճ է արձանագրվել 18 բանկերի գծով, իսկ ցպահանջ պարտավորությունների տարեկան աճ` 11 բանկերի գծով: Իսկ ժամկետային ավանդների եռամսյակային աճ արձանագրվել է 15 բանկերի գծով, ցպահանջ պարտավորությունների` 12 բանկեի գծով: Ժամկետային ավանդների առավելագույն տարեկան աճ է շարունակում ապահովել ՙՊրոմեթեյ՚ բանկը` գրեթե 2 անգամ (վերելք 19-րդ դիրքից 18-րդը ըստ բացարձակ մեծության), իսկ եռամսյակային աճ Արմսվիսբանկը` 27,3% (վերելք 17-րդ դիքից 15-րդը` ըստ բացարձակ մեծության):
Ցպահանջ պարտավորությունների առավել տարեկան աճ է արձանագրվել Ամերիաբանկում` գրեթե 4 անգամ (վերելք 3-րդ դիրքից 1-ինը`ըստ բացարձակ մեծության` երկու եռամսյակ անընդմեջ իրավաբանական անձանց միջոցների պատկառելի ավելացման պատճառով), իսկ առավելագույն եռամսյակային աճ` ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի Խումբ՚ բանկումª 2 անգամ (թռիչք 10-րդ դիրքից 7-րդը ըստ բացարձակ մեծության` իրավաբանական անձանց միջոցների գրեթե 3 անգամ ավելացման պատճառով): Տարեկան կտրվածքով ցպահանջ պարտավորությունների առավելագույն անկում է արձանագրվել Արմսվիսբանկում` 52,4%, իսկ եռամսյակային` Հայբիզնեսբանկում` 38% (6-րդ դիրքից իջել է 9-րդ), ընդ որում երկու դեպքում էլ պատճառը իրավաբանական անձանց միջոցների կրճատումն է: Պարտավորությունների տարեկան դինամիկան վկայում է այն մասին, որ բանկերը վարկավորման տեմպերը պահպանելու համար շարունակում են միջոցներ ներգրավել ոչ միայն ներքին շուկայում, այլև արտաքին աղբյուրներից, այդ թվում միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում:
Ընդհանուր պարտավորությունների կառույցում ժամկետային ավանդների բաժինը 2-րդ եռամսյակում նվազել է 43%-ից մինչև 42% (վերադառնալով նախորդ տարվա նշագծին), ցպահանջ պարտավորությունների բաժինն ավելացել է 21%-ից մինչև 23% (2012թ. 2-րդ եռամսյակի 20% դիմաց), բանկերի և մյուս ֆինանսական կազմակերպությունների ավանդների և վարկերի բաժինը նվազել է 28,4%-ից մինչև 26% (2012թ. 2-րդ եռամսյակի 30% դիմաց) և բանկային թղթակցային հաշիվների (լորո) բաժինը ավելացել է 0,3%-ից մինչև 0,5% (2012թ. 2-րդ եռամսյակի 0,7% դիմաց), որոնց բացարձակ մեծությունը 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 928.6 մլրդ դրամ, 500.8 մլրդ դրամ, 575.2 մլրդ դրամ և 10.6 մլրդ դրամ` համապատասխանաբար: Համեմատության կարգով հարկ է նշել, որ նախաճգնաժամային 2007 թվականին պարտավորությունների կառույցում ցպահանջ ավանդներին բաժին է ընկել 35%, ժամկետային ավանդներին` ավելի քան 37%, բանկերի և մյուս ֆինանսնական կազմակերպությունների ավանդներին ու վարկերին` 11%, 2008 թ. այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 25%, 33% և 20%, 2009թ.` 26%, 41% և 24%, 2010թ.` 24%, 40% և 30%, 2011թ.` 38%, 24% և 31%:
Ամերիաբանկում և ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի Խումբ՚ բանկում ցպահանջ պարտավորությունների առավելագույն տարեկան և եռամսյակային աճը (նայիր 1-ին պարբերություն) պայմանավորված է, հիմնականում, իրավաբանական անձանց միջոցների 3-5 անգամ ավելացմամբ: Իսկ Արմսվիսբանկում և Հայբիզնեսբանկում տվյալ հոդվածի առավելագույն տարեկան և եռամսյակային անկումը (նայիր 1-ին պարբերություն) առնչվում է իրավաբանական անձանց միջոցների զգալի կրճատմանը: Ցպահանջ պարտավորությունների ծավալով առաջատար դիրք է պահպանում Ամերիաբանկը` 164.5 մլրդ դրամ, ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին՚ հետ մղելով երկրորդ դիրք` 75.4 մլրդ դրամ, իսկ առաջատարների եռյակն այս անգամ եզրափակում է ՙՎՏԲ Հայաստանը՚ (35.1 մլրդ դրամ): Իրավաբանական անձանց ցպահանջ պարտավորությունների գծով առաջատարությունն իրեն է ամրագրել Ամերիաբանկը`152.9 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ցպահանջ պարտավորությունների գծով մեծ տարբերությամբ առաջատար է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚` 48.6 մլրդ դրամ:
Արմսվիսբանկում ժամկետային ավանդների առավելագույն եռամսյակային աճը (նայիր 1-ին պարբերություն) պայմանավորված է իրավաբանական անձանց միջոցների 38% ավելացմամբ ֆիզիկական անձանց միջոցների ավելի չափավոր աճի պայմաններում, իսկ այդ հոդվածի առավելագույն տարեկան աճը պահպանում է ՙՊրոմեթեյ՚ բանկը (նայիր 1-ին պարբերություն) ինչպես իրավաբանական անձանց (գրեթե 3 անգամ), այնպես էլ ֆիզիկական անձանց (2 անգամ) միջոցների շարունակվող զգալի ավելացման հաշվին: Հայբիզնեսբանկի ժամկետային ավանդների առավելագույն եռամսյակային անկումը (23,4%) մեծապես առնչվում է իրավաբանական անձանց միջոցների կրճատմանը (գրեթե 3 անգամ): Վերջին 21-րդ դիրքը պահպանող ՙՄելլաթ Բանկը՚, որի ժամկետային ավանդներն աննշան են և կազմված են բացառապես ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդներից, այս անգամ այդ պորտֆելը կրճատել է ինչպես տարեկան, այնպես էլ եռամսյակային կտրվածքով, ճիշտ է` աննշան: Ժամկետային ավանդների ծավալով առաջատար է դարձել Ամերիաբանկը` 94.2 մլրդ դրամ, երկրորդ դիրքն ամրագրել է Արդշինինվեստբանկը` 93.5 մլրդ դրամ, ինչի արդյունքում նակին առաջատար Յունիբանկը հետ է մղվել երրորդ դիրք` 93.4 մլրդ դրամ, չորրորդ դիրքում է ՙԱկբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը՚` 91.3` հինգերորդ դիրք մղելով ՙՎՏԲ Հայաստան Բանկին՚` 87.5 մլրդ դրամ: Հայաստանի բանկային համակարգի միագումար ժամկետային ավանդներում առաջատար հնգյակի բաժինը պահպանվում է գրեթե 50% մակարդակում` մեկ տարի առաջ 52% դիմաց: Ընդ որում, ողջ հնգյակի ժամկետային ավանդների կառույցում առյուծի բաժինը պատկանում է ֆիզիկական անձանց: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով առաջատարությունը պահպանում է Յունիբանկը (72.6 մլրդ դրամ), իսկ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների գծով առաջատար է Ամերիաբանկը (37.8 մլրդ դրամ):
Ընդհանուր պարտավորություններում ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռով 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանից՚ առաջատարությունը վերցրել է Ամերիաբանկը` 50,3%, ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների բաժնի գծով առաջատարությունը պահպանում է Յունիբանկը` 78,7%, իսկ ընդհանուր պարտավորություններում միջբանկային ավանդ/վարկերի բաժինով առաջատար են Ինեկոբանկը, ՙԱկբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը՚, ՙՊրոկրեդիտբանկը՚ և ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի Խումբը՚` 45-61%, որոնցից երկրորդը պահպանում է առաջատարությունն ըստ ծավալի: