Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2013 13:22
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 18.4 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 1 տոկոսով
ԱրմԻնֆո. Օգաոտոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 18.4%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 38.1 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 1%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, օգոստոսի 20-24-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 92.3 մլն.ԱՄՆ դոլար 405.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99.4 ԱՄՆ դոլար 406.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7.9 մլն.EUR, 540.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 10.9 մլն.EUR, 544.16 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 1.015 ռուբլի, 12.20 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 103.80 մլն.ռուբլի, 12.37 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 20-24-ն իրականացված գործարքների ծավալը կազմել է 300 հազ.դոլար, 406.47 դրամ/դոլար միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 24.260 մլն.դոլար, 406.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է օգոստոսի 24-ին` 8.250 մլն.դոլար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 1.8 տրլն.դրամ կամ 4.3 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 14.5%, առաջին կիսամյակում` 9.6%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 3.3%: Առանց ժամկետանց վարկերի հաշվառման, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1.6 տրլն դրամ կամ 3.9 մլրդ.դոլար, տարեկան աճը` 6.4%, եռամսյակի կտրվածքով նվազելով 4.2%-ով, մինչև 2.1%: