Ուրբաթ, 30 Օգոստոսի 2013 19:26
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 10.2 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 11.4 տոկոսով
Արմինֆո. Օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.8 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 10.2%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 34.1 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 11.4%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, օգոստոսի 26-30-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78.6 մլն.ԱՄՆ դոլար 405.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 93.4 ԱՄՆ դոլար 406.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6.8 մլն.EUR, 540.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 11.1 մլն.EUR, 542.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 787.1 ռուբլի, 12.16 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 103.3 մլն.ռուբլի, 12.31 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 26-30-ն իրականացված գործարքների ծավալը կազմել է 1.200 մլն.դոլար, 406.06 դրամ/դոլար միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 16.750 մլն.դոլար, 406.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է օգոստոսի 26-ին` 5.5 մլն.դոլար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 1.8 տրլն.դրամ կամ 4.3 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 14.5%, առաջին կիսամյակում` 9.6%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 3.3%: Առանց ժամկետանց վարկերի հաշվառման, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1.6 տրլն դրամ կամ 3.9 մլրդ.դոլար, տարեկան աճը` 6.4%, եռամսյակի կտրվածքով նվազելով 4.2%-ով, մինչև 2.1%: