Երկուշաբթի, 2 Սեպտեմբերի 2013 18:37
Հայաստանի դրամական բազայի կառուցվածքում պարտադիր արտարժութային պահուստները 2013թ. հուլիսին աճել են 33.5%, իսկ դրամային պահուստները` 13%
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազայն 2013 թվականի հուլիսին աճել է 10%, օգոստոսի 1-ին կազմելով 724.9 մլրդ դրամ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալութանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, տարեկան կտրվածքով դրամական բազան աճել է 20.6%:
Դրամական բազայի կառուցվածքում ՀՀ Կենտրոնական բանկից դուր կանխիկ միջոցների ծավալը օգոստոսի 1-ին կազմել է 415,3 մլրդ դրամ (դրամական բազայի 57.3 %-ը), մեկ ամսում աճե%ով 2.7%, իսկ տարեկան աճը կազմել է 4.7%:
ՀՀ դրամով պարտադիր պահուստների ընդհանուր ծավալը դրամական բազայի ընդհանուր կառուցվածքում կազմել է 23 %, կամ 166.7 մլրդ դրամ, հուլիսին աճելով 13 %, իսկ տարեկան կտրվածքով` 8.4%: Պարտադիր արտարժութային պահուստները կազմել են ընդհանուր դրամական բազայի 12.3 %-ը կամ 139,6 մլրդ դրամ: Այս ցուցանիշը հյաշվետու ամսում աճել է 33.5 %, իսկ տարեկան աճը կազմել է 3.5 անգամ:
Ըստ աղբյուրի, արտաքին պահուստների ծավալը (առանց սեփականաշնորհման միջոցների հաշվառման), օգոստոսի 1 – ին կազմել է 407 մլրդ դրամ, հուլիսին աճելով ինչպես նաեւ տարեկան կտրվածքով աճելով 10 %: Ներքին ակտիվները նույնպես հուլիսին աճել են 10%, մինչեւ 318 մլրդ դրամ, իսկ տարեկան կտրվածքով` 49 %:
Ներքին ակտիվների կառուցվածքում պահանջները կառավարության հանդեպ արձանագրվել են մինուսային -105.2 մլրդ դրամ մակարդակում, հուլիսին մինուսի 4% խորացումով, իսկ տարեկան կտրվածքով` 20 %: Պահանջները բանկերի հանդեպ հուլիսի վերջին կազմել են 190 մլրդ դրամ, ամսվա աճը` 20%, իսկ տարեկան աճը` 48%: Բանկերի հանդեպ պահանջների կառուցվածքում ռեպո - գործարքների ծավալը մեկ ամսում աճել են 20.7 %, մինչեւ 95.5 մլրդ դրամ, իսկ տարեկան աճը կազմել է 2,5 անգամ: ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 2013 թվականի հուլիսի 31-ին կազմել է 409,75/$1: