Երկուշաբթի, 2 Սեպտեմբերի 2013 18:43
Հայաստանի դրամական զանգածը 2013 թվականի հուլիսին աճել է 2 տոկոսով, մինչեւ 1.412 տրլն.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգածը 2013 թվականի հուլիսին աճել է 2%, 20132 թվականի օգոստոսի 1-ին կազմելով 1.412 տրլն.դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 16,3%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալոթւյանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, Հայստանի դրամական զանգվածն օգոստոսի 1-ին կազմել է 749 մլրդ դրամ, հուլիսին աճելով 2.4%, իսկ տարեկան կտրվածքով` 11%:
Ըստ աղբյուրի, դրամական զանգվածի կառուցվածքում Հայստանի բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցները կազմել են 365.1 մլրդ դրամ (դրամական զանգվածի 26%-ը), հուլիսին աճելով 4%, իսկ տարվա կտրվածքով` 3.5%:
Ավանդների բաժինը դրամական ընդհանուր զանգվածի կառուցվբածքում կազմել է 27 % կամ 384 մլրդ դրամ: Այս ցուցանիշը հուլիսին աճել է 1%, իսկ տարեկան աճը կազմել է 19%, իսկ արտարժութային ավանդների բաժինը կազմել է 47 % կամ 663,3 մլրդ դրամ: Այս ցուցանիշը հաշվետու ամսում աճել է 2%, իսկ տարեկան կտրվածքով` 23%:
Զուտ արտաքին ակտիվները հուլիսի վերջին պահպանվել են –235.1 մլրդ.դրամ մինուսային մակարդակում, մեկ ամսում խորանալով 2 %, իսկ տարեկան կտրվածքով` 46%: Հաշվետու ամսում ներքին ակտիվներն աճել են 2%, օգոստոսի 1-ին կազմելով 1,647 տրլն.դրամ: Տարեկան կտրվածով այս ցուցանիշն աճել է 20%: Ներքին ակտիվների կառուցվածքում պահանջները կառավարության հանդեպ աճե% են հուլիսին 5 %, մինչեւ 5.6 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով մինուսային մակարդակից դուրս գալով դրական մակարդակի: Տնտեսության բաժինը կազմել է 1.8 տրլն.դրամ, հուլիսի աճը` 1%, իսկ տարեկան կտրվածքով` 14%: Այս գումարից ոչ ֆինանսական հաստատությունների բաժինը կազմել է մոտ 989 մլրդ դրամ (հուլիսի աճը` 1.5%, իսկ տարեկան կտրվածքով`8%), իսկ տնային տնտեսությունների բաժինը կազմել է 728.7 մլրդ դրամ (հուլիսի աճը` 0.8%, իսկ տարեկան աճը` 21 %), ոչ առեւտրային կազմակերպությունների բաժինը կազմել է 46.4 մլրդ դրամ (հուլիսի աճը` 5 %, իսկ տարեկան աճը` 2 անգամ ): ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 2013 թվականի հուլիսի 31-ին կազմել է 409,75/$1: