ACRA վարկային բյուրոն քաղաքացիներին կոչ է անում հետևել իրենց ՙվարկային պատմության՚ որակին
ԱրմԻնֆո. ACRA վարկային բյուրոն Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում հետևել իրենց ՙվարկային պատմության՚ որակին: ՙ Յուրաքանչյուր անձ, ով երբևէ օգտվել է բանկերի կամ վարկային կազմակերպությունների վարկավորման ծառայություններից, ինքնաբերաբար ստեղծում է իր վարկային պատմությունը: Շատ վարկառուներ տեղյակ են, որ պետք է հետևեն իրենց վարկային պատմությանը կամ «վարկային կենսագրությանե մաքրությանը, քանի որ վատ վարկային պատմություն ունեցող հաճախորդների համար բանկերում նոր վարկ ստանալը դառնում է անհաղթահարելի խոչընդոտ, ինչպես նաև սահմանափակվում են սպառողական ապրանքների ապառիկ (տարաժամկետ վճարմամբ) ձեռքբերումը: Սակայն ոչ բոլորն են տեղյակ, թե ինչպես է պետք հետևել կամ ստուգել իրենց վարկային պատմությունը՚,-նշվում է Վարկային Բյուրոյից ԱրմԻնֆո գործակալությանն ուղարկված մամուլի հաղորդագրության մեջ:
Բյուրոն ճշգրտում է, որ բոլոր այն տեղեկությունները, թե որտեղից և երբ է վարկն ստացվել և թե ինչպիսի պարտաճանաչությամբ կամ ջանասիրությամբ է վճարել դրանք, գտնվում են վարկային պատմությունների բյուրոյում: Այնտեղ ստացվող մուտքային տվյալների հիման վրա ձևավորվում է վարկային պատմությունը: Վարկերի ՙկենսագրությունն՚ ստանալու համար կարելի է դիմել վարկային բյուրոյին, կամ ստանալ այն SMS-ի միջոցով, կամ ստանալ այն առցանց եղանակով ACRA վարկային բյուրոյի կայքից (www.acra.am): Իսկ ՙվարկային զեկույց՚ ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը գրանցվել ACRA վարկային բյուրոյի կայքում: Ծառայության արժեքը կազմում է 100-ից 1800 դրամª կախված վարկային զեկույցի տեսակից և ստացման եղանակից:
Նշվում է,, որ շնորհիվ ՙՎարկային զեկույցի՚ կարելի էտեսնել և հասկանալ, թե ինչու չեն տրամադրել հերթական վարկը: Այդ փաստաթղթում արտացոլված է նույն տեղեկատվությունը, որը ստանում է նաև բանկի վարկային մասնագետը վարկային պատմությունն ստուգելիս: ՙՎարկային զեկույցը՚ հնարավորություն է տալիս վերլուծել և ժամանակին ուղղիչ գործողություններ իրականացնել վարկային պատմությունը ուղղելու համար: Օրինակ, եթե մերժել են տվյալ վարկը` գործող վարկերի մեծ քանակի պատճառով, ապա քաղաքացին կարող է մարել գոնե մասամբ և նորից դիմել վարկ ստանալու համար: Նման գործողությունները ոչ միայն նվազեցնում են պարտքի գումարը, այլև ունեն դրական ազդեցություն վարկային պատմություն վրա:
Բացի այդ, վարկային զեկույցի օգնությամբ կարելի է ստուգել անձի տվյալներովª անունով և անձնագրային տվյալներով, իրականցված խարդախ գործարքների առկայությունը: Կան բազմաթիվ դեպքեր, երբ վարկառուները տեղեկացել են իրենց անունով վարկի առկայության մասին, երբ վարկի գումարն արդեն հասել է հսկայական չափերի, այն պարագայում, երբ իրենք ընդհանրապես վարկ չեն ստացել: ՙԵրբ Ձեր անունով վարկ է ձևակերպվում, այդ տեղեկատվությունը անմիջապես արտացոլվում է Ձեր վարկային զեկույցում: Վարկային զեկույցի հաջորդ առավելությունն այն է, որ վերջինս հնարավորություն է տալիս արագ հայտնաբերել Ձեր վարկային պատմության մեջ տեղ գտած անճշտությունները և ուղղել դրանք՚,շնշվում է փաստաթղթում: ՙԱյսպիսով, երբ դուք ստանում եք Ձեր ՙՎարկային զեկույցը՚, դուք ստանում եք տեղեկություններ բոլոր մարված և գործող վարկերի, ինչպես նաև կատարված բոլոր վճարումների ժամկետների և գումարների վերաբերյալ և հնարավորություն եք ունենում հետևել Ձեր վարկային պատմությանը՚,-նշվում է Բյուրոյի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ACRA Վարկային Բյուրոն հիմնվել է 2004 թվականի հունվարին: