Շաբաթ, 7 Սեպտեմբերի 2013 14:43
Սեպտեմբերի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ բորսայում արժութային գործարքները կրճատվել են 65,7 տոկոսով
ԱրմԻնֆո. Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալըª 38.5 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մեկ շաբաթվա կտրվածքով դրամային վարկերն ավելացել են 2,4 տոկոսով, իսկ դոլարայինը` 12,9 տոկոսով:
Աղբյուրի համաձայն, սեպտեմբերի 2-6-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,157,747 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 4,5 տոկոս աճ) 408.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101,244,169 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 8,3 տոկոս աճ) 410.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,714,431 EUR (մեկ շաբաթում 1,4 տոկոս անկում) 538.39 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,688,641 EUR (մեկ շաբաթում 32,4 տոկոս աճ) 541.81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 842,829,949 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 7 տոկոս աճ)12.19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 142,267,129 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 37,7 տոկոս աճ) 12.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում սեպտեմբերի 2-6-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 139,297 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 88,3 տոկոս անկում) 409.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 65,7 տոկոս անկում) 412.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում գործաքների առավելագույն ծավալը բաժին է ընկել սեպտեմբերի 5-ին` 4.850 մլն դոլար, իսկ սեպտեմբերի 6-ին ընդհանրապետ գործարք չի եղել: