Երկուշաբթի, 2 Սեպտեմբերի 2013 16:14
Անելիք Բանկի Վարչության նախագահի պաշտոնում Սամվել Ճզմաչյանին ժամանակավորապես կփոխարինի Բաբիկ Նաջարյանը
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Խորհուրդը ընդունել է Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ` Հայաստանի Բանկերի Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
ՙՍույն թվականի մայիս ամսից ստանձնելով ՀԲՄ նախագահի պաշտոնը` ես երկտեղում էի ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ վարչության նախագահի և ՀԲՄ նախագահի պաշտոնները: Հայաստանի Բանկերի Միության Խորհրդի նիստում որոշում էր կայացվել մեծացնել Բանկերի Միության դերը և նշանակությունը: Նման պարագայում 2 պաշտոններին զուգահեռ ղեկավարելը բավական դժվար և, ինչու չէ, անհնարին է: Հաշվի առնելով վերը նշվածը` ես որոշում կայացրեցի մնալ միայն Հայաստանի Բանկերի Միության նախագահ՚,- նշել է ՀԲՄ նախագահ Սամվել Ճզմաչյանը:
Նույն օրը կայացած Բանկի Խորհրդի նիստում Բանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բանկի Վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը, ով ունի բանկային համակարգում աշխատելու 13-ամյա փորձ և Անելիք Բանկում աշխատում է 2009 թվականից: Բ.Նախարյանը 2010 թվականից հանդիսանում է Անելիք Բանկի վարչության նախագահի տեղակալը, նա վերահսկում է բանկի ռիսկ-մենեջմենտը:
Տեղեկանք. Սամվել Ճզմաչյանը Հայաստանի Բանկերի միությունը ղեկավարում է երկրորդ անգամ ¥առաջին անգամ` 2003-2006 թթ.¤: Նա հանդիսանում է Հայաստանի բանկային հատվածի ամենափորձառու ղեկավարներից մեկը, ավելի քան 20 տարի հանդիսանալով Անելիք Բանկի ղեկավարը: 1980 թվականից նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել բանկային համակարգում, լինելով ՀԽՍՀ Պետբանկի էլեկտրաարդյունաբերական բաժնի ղեկավարը, Վնեշտորգբանկի հայկական բաժանմունքի ղեկավարը, որից հետո, 1990 թվականից ղեկավարել է Վնեշտորգբանկը: Իր 40-ամյա բանկային գործունեության ընթացքում Ս.Ճզմաչյանն ստեղծել և ղեկավարել է տարբեր բանկեր` ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս` Արմինվստբանկ, լոմբանկ ¥Մոսկվա, 1994-1995 թթ.¤: