Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2013 19:25
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ բորսայում սեպտեմբերի 9-13-ը արտարժութային գործարքների ծավալն ավելացել է 83 տոկոսով
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալըª 43.7 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, շաբաթվա կտրվածքով դրամային վարկերը կրճատվել են 9 տոկոսով` դոլարային վարկերի 13,5 տոկոս աճի պայմաններում:
Աղբյուրի համաձայն, սեպտեմբերի 9-13-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,778,121 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 5,3 տոկոս անկում) 409.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 79,742,498 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 21,2 տոկոս անկում) 410.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,520,583 EUR (մեկ շաբաթում 56,7 տոկոս աճ) 540.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,313,120 EUR (մեկ շաբաթում 29,9 տոկոս անկում) 544.49 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից նույն ժամանակահատվածում գնվել է 863,918,899 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 2,5 տոկոս աճ) 12.30 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 115,312,078 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 18,9 տոկոս անկում) 12.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում սեպտեմբերի 9-13-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1,794,114 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 12 անգամ աճ) 409.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 83 տոկոս աճ) 409.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում գործարքների առավելագույն ծավալը բաժին է ընկել սեպտեմբերի 12-ին` 3.850 մլն դոլար, իսկ սեպտեմբերի 13-ին ընդհանրապես գործարք չի եղել:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ռենքինգի տվյալներով, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թ. հուլիսի 1-ին կազմել է 1.8 տրլն դրամ կամ 4.3 մլրդ դոլար, տարեկան կտրվածքով ավելանալով 14,5%-ով, իսկ առաջին կիսամյակում` 9,6%-ով, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 3,3%-ով: Հաշվի չառնելով ժամկետանց վարկերը` բանկերի վարկային ներդրումները նշված ժամկետում կազմել են 1.6 տրլն դրամ կամ 3.9 մլրդ դոլար, տարեկան 6,4% աճի, եռամսյակային աճի 4,2%-ից մինչև 2,1% դանդաղման պայմաններում: