Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013 15:23
2013թ. 2-րդ եռամսյակում գործարար ակտիվության ինդեքսը Հայաստանում 59.7-ից նվազել է մինչեւ 58.2, իսկ գործարար մթնոլորտի ինքեդսը` 55.5-ից մինչեւ 53.7 միավոր
ԱրմԻնֆո. 2013 թվականի երկրորդ եռամսյակում գործարար ակտիվության ինդեքսը Հայաստանում, ըստ հարցվողների գնահատականների, նվազել է` 59.7-ից մինչեւ 58.2 միավոր, որի տարկան անկումը կազմել է 2.3 միավոր:
Ավելին, այդ ինդեքսի եռամսյակային գնահատականների վատթարացումը պայմանավորված է եղել տնտեսական ակտիվության աճի տեմպերի նվազումով, բոլոր ոլորտներում պահպանելով լավատեսական տրամադրությունները: Այսպես, ամենաբարձր ակտիվությունն արձանագրվել է արդյունաբերական հատվածում` 61 միավոր, առաջին եռամսյակի 61.9 միավորի համեմատ, ինչը 2.6 կետով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին, իսկ դա վկայում է այդ ոլորտում գործարար ակտիվության տեմպերի աճի դանդաղման մասին: Այնուհետեւ հաջորդում է առեւտրի ոլորտը, որի գործարար ակտիվության ինդեքսը հարցվողները 2-րդ եռամսյակում գնահատել են 58.4 միավոր, առաջին եռամսյակի 59.6 միավորի համեմատ, իսկ տարեկան անկումը կազմել է 1.9 միավոր: Ծառայությունների ոլորտում գործարար ակտիվության ինդեքսը երկրորդ եռամսյակում գնահատվել 56.8, առաջին եռամսյակի 58.8 միավորի փոխարեն, զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցոցանիշին 9,3 կետով:
ործարար ակտիվության ամենացածր ինդեքսը գրանցվել է շինարարության ոլորտում, երկրորդ եռամսյակում` 56 միավոր, եռամսյակային անկումը` 2 կետով, իսկ տարեկան աճը` 4.7 կետով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կնտրոնական բանկի մամուլի ծառայությունից, գործարար ակտիվության ինդեքսի վերջնական գնահատումը հարոցվղների կողմից 2013 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է` 55.5 -ից մինչեւ 53.7 միավոր, տարեկան անկումը` 0.2 կետով: ործարար ակտիվության ինդեքսի եռամսյակային անկումը պայմանավորված է եղել շինարարության եւ ծառայությունների ոլորտներում ակնկալիքների վատթարացումով, ինչպես նաեւ արդյունաբերության ոլորտի աննշան բարելավումով: Օրինակ, գործարար ակտիվության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է արդյունաբերական հատվածում` 55.9 միավոր, առաջին եռամսյակի 54.7 միավորի համեմատ, տարեկան աճը` 2.5 կետով: Այնուհետեւ հաջորդում է առեւտրի ոլորտը` 55.4 միավոր, առաջին եռամսյակի 54.6 միավորի եւ 2012 թվականի երկրորդ եռամսյակի 51.6 միավորի համեմատ: Ծառայությունների ոլորտում այս ինդեքսը գնահատվել է 53.5 միավոր, առաջին եռամսյակի 61.7 միավորի եւ 2012 թվականի երկրորդ եռամսյակի 64 միավորի համեմատ: Ամենացածր ցուցանիշը հարցվողները շնորհել են շինարարության ոլորտին` 50 միավոր, ինչը առաջին եռամսյակի ցուցանիշին զիջում է 51.2 կետով, բայց տարկան կտրվածքով աճել է 46.7 կետով:
Ինդեքսների հաշվարկն իրականացվում է փաստացի գնահատականների եւ ակնկալիքների միջինացման մեթոդով: Տնտեսական ակտիվության փաստացի հաշվեկշիռը հաշվարկվել է արտադրության ծավալների, պահանջարկի մակարդակի վերաբերյալ հարցվողների գնահատականների հիման վրա, իսկ ակնկալիքների բալանսը` հաջորդ եռամսյակում ակնկալվող արտադրության ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատամբ պահանջարկի, ինչպես նաեւ պահուստների հիման վրա:
Հիշեցնենք , որ հարցումը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից անց է կացվում 2005 թվականից եւ կոչված է գնահատել ներկայիս տնտեսական իրավիճակն ու ակնկալիքները: Ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է Conference Board (USA) կազմակերպության եւ IFO գերմանական ինստիտուտի կողմից մշակված սկզբունքների վրա: