Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2013 18:34
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դոլարով տրամադրված վարկերը 25,1 տոկոսով կրճատվել են
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալըª 32.7 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, շաբաթվա կտրվածքով դրամային վարկերը մնացել են նախկին մակարդակում` դոլարային վարկերի 25,1 տոկոսով կրճատման պայմաններում:
Աղբյուրի համաձայն, սեպտեմբերի 17-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,856,916 ԱՄՆ դոլար (շաբաթվա ընթացքում 2,4 տոկոս անկում) 407.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 78,405,166 ԱՄՆ դոլար (շաբաթվա ընթացքում 1,6 տոկոս անկում) 409.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,715,764 եվրո (շաբաթվա ընթացքում 17,1 տոկոս անկում) 546.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,678,152 եվրո (շաբաթվա ընթացքում 15,5 տոկոս անկում) 548.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 948,725,999 ՌԴ ռուբլի (շաբաթվա ընթացքում 9,8 տոկոս աճ) 12.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 98,933,574 ՌԴ ռուբլի (շաբաթվա ընթացքում 14,2 տոկոս անկում) 12.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում սեպտեմբերի 17-20-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 3,073,700 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (շաբաթվա ընթացքում 71,2 տոկոս աճ) 408.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (շաբաթվա ընթացքում 8,4 տոկոս անկում) 407.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում գործարքների առավելագույն ծավալը բաժին է ընկել սեպտեմբերի 19-ին` 3.8 մլն դոլար, իսկ սեպտեմբերի 17-ին ընդհանրապես գործարք չի իրականացվել:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ռենքինգի տվյալներով, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.8 տրլն դրամ կամ 4.3 մլրդ դոլար, տարեկան կտրվածքով ավելանալով 14,5%-ով, I եռամսյակում` 9,6%-ով, իսկ միայն II եռամսյակում` 3,3%-ով: Չհաշված ժամկետանց վարկերը` բանկերի վարկային ներդրումները կազմել են 1.6 տրլն դրամ կամ 3.9 մլրդ դոլար, 6,4% տարեկան աճով` եռամսյակային աճի 4,2%-ից մինչև 2,1% դանդաղման պայմաններում: