Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2013 16:22
Պարտատոմսերի վարկանիշի փոփոխությամբ Moody's կարող է Հայաստանի համար կարող է վերանայել նաև երկրի առաստաղը
ԱրմԻնֆո. Moody's վարկանիշային գործակալությունը Հայստանի համար նվազեցրել է արտարժութային պարտատոմսերի առավելագույն վարկանիշը` Baa3-ից մինչև Ba1: Ինչպես հաղորդում է ՙԿավկազ օնլայն՚ տեղեկատվա-վերլուծական պորտալը, հղում կատարելով Moody's գործակալության կայքին, վերանայվել է նաև կարճաժամկետ արտարժութային պարտատոմսերի առաստաղը, Prime-3 (P-3)-ից մինչև Not-Prime (NP): Ավելի վաղ, օգոստոսի 20-ին, ազգային արժույթով պարտատոմսերի առաստաղը փոփոխվել էր` Baa1-ից մինչև Baa3:
Վարկանիշների իջեցման վերաբերյալ իր որոշումը Moody's գործակալությունը հիմնավորել է Հայաստանի ցածր ինստիտուցիոնալ մակարդակով և ֆինանսների ու առևտրի սահմանափակ հրապարակայնությամբ: Տնտեսության նշանակալից դոլարայնացման պայմաններում, Moody's-ը պահպանել է արտարժութային պարտատոմսերի և Հայաստանի պետպարտատոմսերի ՙառաստաղների՚ միջև վարկանիշների մեկ աստիճանի տարբերությունը: Պետպարտատոմսերի վարկանիշի փոփոխությամբ Moody's-ը կարող է վերանայել նաև Հայաստանի` որպես երկրի առաստաղը:
Նշենք, որ Moody's-ի արտարժութային պարտատոմսերի առաստաղը դա հավանականության գնահատականն է, որ Կառավարությունը դեֆոլտային իրավիճակում կարող է սառեցնել արտասահմանյան արժույթով տնային էմիտենտներին կատարվող վճարումները: Սառեցումները վերաբերվում են երկու տարբեր ռիսկերին` արժույթի տեղափոխման սահմանափակմանը դեպի արտասահման ¥տրանսֆերտային ռիսկ¤ և արժույթի փոխանակման սահմանափակումներին: Moody's-ը սառեցման ռիսկը գնահատում է, հաշվի առնելով ինստիտուցիոնալ իրավիճակը, ֆինանսական և տնտեսական ինտեգրացիան, ինչպես նաև երկրի բացությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ թողարկեց եվրապարտատոմսերը սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան: Թողարկման գլխավոր անդերրայթերներն էին` Deutsche Bank AG, LondonBranch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc. ընկերությունները: Սեպտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարւոթյունը հաղորդեց պարտատոմսերի հաջող տեղաբաշխման մասին: Թողարկման ծավալը կազմեց 700 մլն.դոլար, մարման ժամկետը` 7 տարի, իսկ եկամտաբերությունը` 6%: Հայաստանի վարկանիշն ըստ Moody's գործակալության կազմում է ՙBa2՚, իսկ ըստ Fitch գործակալության` ՙBB-՚, ընդ որում, երկու դեպքում էլ ՙԿայուն՚ կանխատեսումով: