Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2013 19:50
ՙԱմերիա Ասեթ Մենեջմենթ՚. Առաջին փայատիրական ֆոնդը Հայաստանում կհայտնվի 2013 թվականի չորրորդ եռամսյակում
ԱրմԻնֆո. Հաջողությամբ ավարտվել է ՙԿասկադ Ինվեստմենտս՚ ՓԲԸ-ի` ՙԱմերիա Ասեթ Մենեջմենթ՚ ՓԲԸ-ին միացման գործընթացը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՙԱմերիա՚ ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից, միացման արդյունքում ՙԱմերիա Ասեթ Մենեջմենթ՚ ՓԲԸ-ն ներկայումս հանդիսանում է ՙԿասկադ Ինվեստմենտս՚ ՓԲԸ-ի իրավահաջորդը: Նշենք, որ ՙԿասկադ Ինվեստմենտս՚ ՓԲԸ-ն Հայաստանի ներդրումային կառավարման շուկայի զարգացման մեջ նշանակալի դեր ունեցող ընկերություններից էր, որն առաջին անգամ Հայաստանում ներդրեց ներդրումների և ակտիվների կառավարման նոր և հետագայում ընլայնման միտում ունեցող ծառայություններ:
Միավորման շնորհիվ ՙԱմերիա Ասեթ Մենեջմենթ՚ ՓԲԸ-ն, որը զբաղվում է ակտիվների կառավարմամբ, կընդլայնի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականին, ինչպես նաև կապահովի նոր հաճախորդների զգալի ներհոսք առաջին փայատիրական հիմնադրամին մասնակցելու համար, որի ներկայացումը շուկային նախատեսված է 2013 թվականի 4-րդ եռամսյակում:
Միավորելով երկու կառույցների լավագույն փորձը` ՙԱմերիա Ասեթ Մենեջմենթ՚ ՓԲԸ-ն կստեղծի նոր հնարավորություններ տարածաշրջանում ներդրումային կառավարման ոլորտի զարգացման և իր հաճախորդների առավել արդյունավետ սպասարկման համար:
Նշենք, որ ՙԿասկադ Ինվեստմենտս՚ ՓԲԸ հիմնվել է 2004 թվականի ապրիլի 8-ին և 2008 թվականի հունիսի 26-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է որպես ներդրումային ընկերություն, ¥գրանցման վկ.թիվ 1, լիցենզիայի համարը` 0001): ՙԱմերիա Ինվեստ՚ ՓԲԸ-ն (ներկայիս անվանումը` ՙԱմերիա Ասեթ Մենեջմենթ՚) հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերի 16-ին և 2008 թվականի հունիսի 26-ին գրանցվել է Կենտրոնական բանկի կողմից որպես ներդրումային ընկերություն (գրանցման վկ.թիվ` 9, լիցենզիայի համարը` 0009):