Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013 15:11
Հայաստանի դրամական զանգվածը 2013 թվականի օգոստոսին աճել է 1 տոկոսով, իսկ դրամային զանգվածը նվազել է 0.3 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2013 թվականի օգոստոսին աճել է 1%, սեպտեմբերի 1-ին կազմելով 1,426 տրլն. դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 15%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի դրամային զանգվածը նույն օրվա դրությամբ կազմել են 746.4 մլրդ դրամ, օգոստոսին նվազելով 0.3%, իսկ տարեկան կտրվածքով աճել է 10.2%:
Աղբյուրի համաձայն, դրամական զանգվածի կառուցվածքում բանկային համակարգից դուրս կանխիկ միջոցները կազմել են 359.2 մլրդ դրամ (դրամական զանգվածի 25,2 %-ը), օգոստոսին աճելով 1,6%, իսկ տարեկան կտրվածքով` 1.2 %:
Դրամային ավանդների մասնաբաժինը դրամական զանգվածի ընդհանուր ծավալում կազմել է 27 % կամ 387,2 մլրդ դրամ: Այս ցուցանիշը օգոստոսին աճել է 1%, իսկ տարեկան աճը կազմել է 20%: Արտարժութային ավանդների մասնաբաժինը կազմել է 47.6 % կամ 679,2 մլրդ դրամով: Այս ցուցանիշը հաշվետու ամսում աճել է 2.4%, իսկ տարեկան կտրվածքով` 20,4 %:
Զուտ արտաքին ակտիվներն օգոստոսի վերջին պահպանվել են 203,4 մլրդ դրամի բացասական մակարդակը, մինուսի ամսական 13.5%, իսկ տարեկան կտրվածքով 34.6 % խորացումով: Ներքին ակտիվները նվազել են հաշվետու ամսում 1%, հասնելով 1,629 տրլն. դրամի: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 19 %: Ներքին ակտիվների կառուցվածքում կառավարության հանդեպ պահանջների գծով օգոստոսին արձանագրվել է բացասական 10,6 մլրդ դրամի մակարդակ, ամսվա կտրվածքով դրական մակարդակից անցնելով բացասական մակարդակի և տարեկան կտրվածքով մինուսը խորացնելով մինուս 3 անգամ:
Տնտեսության մասնաբաժինը կազմել է 1,791 տրլն.դրամ, ամսական անկումը` 0.2 %, իսկ տարեկան կտրվբածքով աճը` 13%: Այս գումարում ոչ ֆինանսական հաստատությունների մասնաբաժինը կազմել է մոտ 980 մլրդ դրամ (անկումը օգոստոսին` 1%, իսկ տարեկան աճը` 5.2%), տնային տնտեսությունների բաժինը` 732.6 մլրդ դրամ (աճն օգոստոսին` 0.5 %, իսկ տարեկան կտրվածքով` 20.5 %) , ոչ առեւտրային կազմակերպությունների բաժինը կազմել է 47.5 մլրդ դրամ (աճն օգոստոսին` 2,5 %, իսկ տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ): ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 30/08/13 դրությամբ կազմել է 406,24 դրամ/$1):