Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2013 19:56
Սպառողական վարկավորումը Հայաստանում գերազանցել է բանկային վարկերին և առևտրի ոլորտին
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերը 2013 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ տնտեսությանն են ուղղել 1.217 տրլն.դրամ (ընդհանուր վարկային պորտֆելի 72 %-ը), տարեկան կտրվածքով այս ցուցանիշը մեծացնելով 10%, իսկ միայն օգոստոսին` 0.7 %:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, բանկային վարկավորման կառուցվածքում առաջատարն է առևտրի հատվածը, բայց եթե հաշվի վարկային պորտֆելը դիտարկենք նաև մանրածախի հետ միասին, ապա առաջին տեղում է սպառողական վարկավորումը: Մասնավորապես, առևտրի հատվածի վարկավորման ծավալը սեպտեմբերի 1 – ին կազմել է 334.4 մլրդ դրամ, իսկ սպառողական վարկավորման ծավալը` 334.6 մլրդ դրամ, իսկ մեկ տարի առաջ այս երկու ոլորտների միջև տարբերությունն առևտրի հատվածի օգտին էր, ընդ որում` նշանակալից: Առևտրի հատվածին ուղղված վարկերի կառուցվածքում մեծածախի բաժինը կազմլ է 166,1 մլրդ.դրամ, իսկ մանրածախի բաժինը` 151,1 մլրդ.դրամ: Առևտրի հատվածում վարկավորման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 6%, իսկ միայն օգոստոսին` 1,6 %:
Երկրորդ տեղում է վերամշակման ոլորտը` 164 մլրդ դրամ, որից 55 մլրդ դրամն ուղղվել է սննդի արդյունաբերությանը, իսկ 33.2 մլրդ.դրամը` ըմպելիքների արդյունաբերությանը: Այս ոլորտում բանկային վարկերի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 16%, իսկ միայն օգոստոսին նվազել է 2.6 %:
Երրորդ տեղում է էներգա- և գազամատակարարման ոլորտը` 120.3 մլրդ դրամ, տարեկան աճը` 29%, իսկ օգոստոսին նվազել է 2.6 %:
Չորրորդ տեղում է գյուղատնտեսական վարկավորումը` 115 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 15.5%, իսկ օգոստոսին նվազելով 2%: յուղատնտեսական վարկավորման կառուցվածքում բուսաբուծությանբաժինը կազմել է 50.2 մլրդ դրամ, իսկ կենդանաբուծության բաժինը` 49.5 մլրդ դրամ:
Հինգերորդ տեղում է ֆինանսական հատվածը` 103 մլրդ.դրամ, որից 62.3 մլրդ դրամ կազմել են միջբանկային վարկերը: Ֆինանսական հատվածի վարկավորման ծավալը տարվա կտրվածքով աճել է 41.6 %, իսկ օգոստոսին` 21.5%:
Վեցերորդ տեղում `շինարարության ոլորտը` 99.4 մլրդ դրամ, տարեկան անկումը` 1%, իսկ միայն օգոստոսին` 3 %: Այս գումարից 67.5 մլրդ դրամ կազմել է բնակարանային վարկավորման ծավալը, իսկ 12 մլրդ.դրամը` ժանապարհաշինության վարկավորման ծավալը:
Հասարակական սննդի և սպասարկման ոլորտներին բանկերն ուղղել են 53.4 մլրդ դրամի վարկեր, տարեկան աճը` 20%, իսկ օգոստոսի անկումը կազմել է 2%: Հանքահումքային ոլորտին բանկերը տրամադրել են 46.6 մլրդ դրամի վարկեր, տարեկան անկումը` 34%, իսկ օգոստոսին աճել է 2 %: