Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013 16:23
Առէկսիմբանկ Գազպրմբանկի խոիմբն առաջին եռամսյակում 21.4 տոկոսով ավելացրել է ֆիզիկական անձանց ավանդները, մինչև 29.8 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի Խումբն 2013 թվականի առաջին եռամսյակում ավելացրել է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 21.4 %-ով, մինչև 29.8 մլրդ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ընդ որում, ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց ավանդների ծավալն աճել է 20.6 %-ով, մինչև 23.4 մլրդ դրամ:
Ըստ աղբյուրի, 2013 թվականի առաջին կիսամյակում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 11.1 %-ով, մինչև 4297: Ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական աձանց բաժինը կազմել է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների 94,2 % կամ 4047 (կիսամյակային աճը` 10.9 %):
Ըստ ԱրևմԻնֆո գործակալության` Հայստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելի ծավալով Առէկսիմբանկ - ազպրոմբանկի խումբը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում: Բանկի ժամկետային ավանդների կառուցվածքում (տարեկան աճը` 45 %) ֆիզիկական անձանց բաժինը կազմել է 87 %, իսկ բանկի ընդհանուր պարտավորությունների մեջ ժամկետային ավանդների բաժինը կազմել է ավելի քան 31%:
Նշենք, որ ՙԳազպրոմբանկը՚ ԲԲԸ-ն (Ռուսաստան) 2007 թվականի նոյեմբերին ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը, որը հիմնադրվել էր 1998 թվականին: 2008 թվականի հուլիսին ազպրոմբանկի մասնաբաժինն աճեց, կազմելոց 94.15 %-ը,, իսկ 2008 թվականի սեպտեմբերին ազպրոմբանկը գնեց նաև մնացած 5.85 %-ը Raiffeisenbank-ից, դառնալով ՙԱռէկսիմբանկ ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ բաժնետոմսերի 100% բաժնետոմսերի միակ սեփականատերը: