Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2013 18:17
Բորսայում արտարժութային գործարքները սեպտեմբերի 23-ից 28-ն աճել են ավելի քան 2 անգամ, իսկ հիմնական ծավալները տեղի են ունեցել շաբաթվա վերջին
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ (շաբաթվա աանկումը կազմել է 2.6%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 38.8 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է 18.6%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, սեպտեմբերի 23-28-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 120.80 մլն.ԱՄՆ դոլար 404.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 126.5 ԱՄՆ դոլար 406.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9.6 մլն.EUR, 545.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 13.3 մլն.EUR, 549.94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 989.7 մլն ռուբլի, 12.56 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 114.4 մլն.ռուբլի, 12.73 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 23-28-ը իրականացված գործարքների ծավալը կազմել է 1.450 մլն.դոլար, 406.12 դրամ/դոլար միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 22.740 մլն.դոլար ¥շաբաթվա աճը` մոտ 2 անգամ¤, 405.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է սեպտեմբերի 27-ին` 7.850 մլն.դոլար, իսկ սեպտեմբերի 28-ին գորարքներ չեն կատարվել:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի բանկերի Ռենկինգի, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.8 տրլն.դրամ կամ 4.3 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 14.5%, առաջին կիսամյակում` 9.6%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 3.3%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.6 տրլն.դրամ կամ 3.9 մլրդ.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 6.4%, իսկ եռամսյակի կտրվածքով նվազել 4.2%, մինչև 2.1%: