Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2013 17:40
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան 2013 թվականի սեպտեմբերին կազմել է 0.2 տոկոս, իսկ տարեկան ռեվալվացիան կազմել է 0.1 տոկոս
ԱրմԻնֆո. ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան 2013 թվականի հունվար - սեպտեմբերին կազմել է 0.7%, միայն սեպտեմբերին` 0.2%, իսկ տարեկան ռեվալվացիան կազմել է 0.1 %: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային Վիճակագրական ծառայությունից, 2013 թվականի սեպտեմբերին միջին փոխարժեքը կազմել է 408.33 դրամ/$1, 2012 թվականի սեպտեմբերի 408.6/$1 – ի համեմատ::
Ըստ աղբյուրի, Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի սեպտեմբերին դեֆլյացիան կազմել է 0.2 %, 2012-ի դեկտեմբերի համեմատ` 3,2% ինֆլյացիա, իսկ 2012-ի սեպտեմբերի համեմատ` 8.2 % ինֆլյացիա: Համեմատության համար հիշեցնենք, որ 2012-ի հունվար - սեպտեմբերին դեֆլյացիան կազմել է 1,5 %, ԱՄՆ դոլարի նկատմամբ դեվալվացիան` 6.7%, իսկ 2012-ի սեպտեմբերին սպառողական գների աճը կազմել է 0.5 %, ուն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.5% ռեվալվացիայով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ դրամի դեվալվացիան ԱՄՆ դոլարի նկատմամբ 2012 թվականին կազմել է 5.9 %, իսկ միայն դեկտեմբերին ռեվալվացիան կազմել է 0.3%, իսկ ինֆլյացիան 2012 – ին կազմել է 3,2% (միայն դեկտեմբերին ինֆլյացիան կազմել է 2,1%):